▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ը վարել է հիմնականում հակամշակույթի տարածման քաղաքականություն. Հասմիկ Պապյանը` Ռուբեն Ջաղինյանին

Օպերային աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանը, ով իր բողոքի ձայնն էր բարձրացրել Հ1-ի նոր տխրահռչակ նախագծի վերաբերյալ, նամակ է գրել Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին, իր իսկ խոսքով՝ փորձելով տեղ հասցնել շատերի ձայնը. «եթե նույնիսկ մի փոքր կսթափվեն, կհամարեմ առաջընթաց քայլ...»,-նշել է Հասմիկ Պապյանը: Նամակում, մասնավորապես, Պապյանը նշում է. «Առաջին` «ռաբիսը» չի մտնում հայ բնիկ կամ պրոֆեսիոնալ երգարվեստի ժանրերի ցանկի մեջ, առաջացել է օտար խեղիչ ազդեցությունների «յուրացման» արդյունքում, իր մեջ կրում է հայի բնիկ հոգեկերտվածքին ոչ հարիր զգացմունքային ու իմաստային տարրեր և, ըստ այդմ, չի կարող քարոզվել հանրային միջավայրերում: Երկրորդ` ըստ նախագծի` նույն երգիչը, որպեսզի հավակնի «ամենակարողի» կոչման, պետք է կարողանա երգել մի շարք ժանրերով` ռաբիս, ժողովրդական, գուսանական, ջազ…-այս ցանկին դեռ բախտ չունենք հասու լինելու: Սա առավել քան վտանգավոր է, քանի որ, որպես օրենք, երեխան կամ երիտասարդը հակում են ցուցաբերում երգարվեստի որևէ ժանրի նկատմամբ, տարիներ և անդուլ աշխատանք են նվիրում առաջընթացի համար և դրանով, ի վերջո, հասնում են հաջողության, նպաստում մեր երգարվեստի զարգացմանը: Երիտասարդ կատարողին ներշնչել, թե նա կարող է երգել տարբեր ժանրերով, հասնել փառքի, «ամենակարող» կոչվել` ոչ այլ ինչ է, քան սադրանք մեր նոր սերնդի գեղագիտական դաստիարակության, մանկավարժական գիտության և առողջ դատողության նկատմամբ»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին