▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր դժվարություններով հանդերձ՝ անասելի ուրախ եմ.Անաիս Սարդարյան

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Անաիս Սարդարյանը «Խոպանի տեսություն» սիթքոմից հետո շուտով հեռուստադիտողին կներկայանա բոլորովին նոր,  մինչ այս չտեսնված կերպարով: Նա այս շրջանում նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության արտադրության պատմական բազմասերիանոց ֆիլմում, որի մեկնարկը կտրվի նոյեմբերին.

«Այս ընթացքում ինձ բախտ վիճակվեց ներգրավվել շատ հետաքրքիր ու ինձ համար նոր ձեւաչափի նախագծում: Ինչպես շատերը գիտեն, «Արմենիա» հեռուստաընկերությունը պատմական բազմասերիանոց ֆիլմ է նկարահանում, որտեղ նաեւ ես մասնակցության առաջարկ ստացա: Ֆիլմի մասին մանրամասներ հայտնելու իրավունքը դեռեւս չունեմ, միայն կարող եմ ասել, որ ռեժիսորն է Հարութ Շատյանը, հավաքվել է գերպրոֆեսիոնալ անձնակազմ, որոնց հետ աշխատելն ուղղակի հաճույք է»,- նշեց Անաիսն ու հավելեց, որ բավականին բարդ նկարահանումների է մասնակցում.

«Քանի որ ֆիլմի ձեւաչփն ինքին նոր է, նմանատիպը չկա Հայաստանում, ուստի նկարահանումների հետ կապված յուրաքանչյուր դետալ եւս նոր է թվում. Սկսած հագուստից, վերջացրած խոսակցական լեզվով, էլ չասեմ նկարահանումները, որոնց մեծ մասն անցկացվում է Գյումրիում, որտեղ եղանակային պայմանները մեղմ ասած բարենպաստ չեն, իսկ մենք ձմեռային տեսարաններ չենք նկարահանում»,- ժպիտով նշեց դերասանուհին:

«Այս բոլոր դժվարություններով հանդերձ՝ անասելի ուրախ եմ, որ նման ֆիլմ է ստեղծվում, չէ որ մենք ունենք բազմադարյա պատմություն ու շատ տեղին է այս բովանդակությամբ ֆիլմ նկարահանելը»,- հավելեց Անաիս Սարդարյանը:

Հետաքրքրվելով, թե դերասանուհու համար սիթքոմից լուրջ, դրամատիկ ֆիլմին անդրադարձը դժվար չէ՞ր արդյոք, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Քանի որ մասնագիտությամբ դերասանուհի եմ, ի վերջո նման անցում պիտի լիներ, չէի կարող ողջ կյանքում կոմիկ դերեր խաղալ: Առաջարկը ստանալուն պես անմիջապես համաձայնել եմ, որովհետեւ թե ձեւաչափն էր գրավիչ, թե կերպարս: Նաեւ շատ գրավիչ էր այն փաստը, որը այս ֆիլմի վրա աշխատում են պատմաբաններ, որպեսզի ամեն բան ճիշտ ու բարձր մակարդակի վրա լինի»:

Պատմական այս ֆիլմում, որի անվանումը դերասանուհին դեռեւս չհայտարարեց, նկարահանվում են ավագ ու երիտասարդ սերնդի տաղանդաշատ դերասանները, այս առումով Անաիսը ընդգծեց.

«Ինձ համար նախ մեծ պատիվ, ապա նաեւ մեծ փորձ է աշխատել ավագ սերնդի հետ: Նրանց հետ խաղալը մեծ դպրոց է, էլ չասեմ խորհուրդները, որ լսում եմ ու սիրով ընդունում: Ավագ ու երիտասարդ սերնդի դերասաններով մի ընտանիք ենք կազմել, որը էլ ավելի հաճելի է դարձնում նկարահանումները»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին