▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրինա Թովմասյանը՝ իր հղիության լուրերի մասին

Life.panorama.am-ը գրում է. Լուրեր են պտտվում, թե «Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող Իրինա Թովմասյանը, ով երեք երեխաների մայր է, կրկին պատրաստվում է մայրանալ: Կայքը լուրի իսկությունը պարզելու նպատակով փորձել է անձամբ Իրինայից տեղեկանալ, ով ծիծաղելով նշել է.

«Ոչ, այլեւս երբեք: Պաշտոնապես հայտարարում եմ՝ հղի չեմ ու չեմ էլ պատրաստվում, փոխարենը՝ մեծ սիրով ու գուրգուրանքով մեծացնում եմ իմ երեք հրաշք աղջիկներին: Ողջ օրս նվիրում եմ նրանց, վերջին շրջանում հատկապես զբաղված եմ Մեգգիի հաղորդավարական գործերով, քանի որ նոր էջ է վարում, նաեւ երկու փոքրիկներիս մանկությունն եմ փորձում գունեղ դարձնել, այնպես որ՝ շատ զբաղված բազմազավակ մայրիկ եմ»:

Հետաքրքրվելով, թե Իրինան չի՞ ցանկանում ամուսնուն որդի նվիրել, պատասխանել է.

«Շատ եմ լսել տղա ունեցող մայրիկներից, որ որդի ունենալն ուրիշ հաճույք է, բայց ես մի տեսակ համաձայն չեմ այդ մտքի հետ, գուցե իմ հայրական տանն էլ տղա չի եղել, կամ ինքս չունեմ դրանից է, բայց ես միշտ էլ ասել եմ՝ եթե յոթ երեխա ունենամ, կցանկանամ յոթն էլ աղջիկ լինեն: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին