▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժակլին Սարխոշյանը հրաժեշտ է տալիս բեմին

Wnews.am-ը գրում է.

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 19:00-ին, տեղի է ունենալու թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստ. արտիստ Ժակլին Սարխոշյանի «ՀՐԱԺԵՇՏ ԲԵՄԻՆ» խորագրով համերգային երեկոն:

14355640_1183170928422548_9053571165839212483_n

Մեծ բեմին հրաժեշտ տալու իր որոշման մասին ՀՀ վաստ. արտիստուհի Ժակլին Սարխոշյանն ասում է.

Որոշումս հաստատ է: Պետք է հեռանալ ժամանակին և գեղեցիկ: Ես հրաժեշտ եմ տալիս մեծ բեմին, սակայն կշարունակեմ իմ փորձն ու գիտելիքները ծառայեցնել իմ երկրին ու հարազատ թատրոնին: Բալետի հրաշք աշխարհը ընդմիշտ ինձ հետ է: Բալետը կյանք է, ապրելակերպ, լեզու, արտահայտման միջոց, մարմնամարզություն, դերասանի վարպետություն, ռեժիմ, գեղեցկություն, նրբություն և վերջապես՝ բարձրագույն արվեստ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին