▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան էլ ծնողները զբաղված լինեն, պետք է պարտադիր երեխային սեր ու ջերմություն նվիրեն. Դավիթ Հակոբյան

Որքան էլ ծնողները զբաղված լինեն, պետք է պարտադիր երեխային սեր ու ջերմություն նվիրեն. Դավիթ Հակոբյան

 

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Դավիթ Հակոբյանն այս շրջանում նկարահանվում է Շանթ հեռուստաընկերության «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում:  Կայքի հետ զրույցում Դավիթը պատմել է ոչ միայն նոր կերպարից, այլեւ հայրիկի կարգավիճակից:

«Կերպարս իր մասնագիտության մեջ կայացած տղա է, բավականին պարկեշտ անձնավորություն է, սակայն մի թուլություն ունի` խոսքը աղջիկների մասին է. նա ոչ մի կերպ չի կարողանում աղջիկներին ու նրանց հետ կապված հարաբերություններին լուրջ վերաբերվել, երբեք չի մտածում ընտանիք կազմելու մասին»,- նշեց դերասանն ու հարցին, թե որքանո՞վ է հեշտ նոր կերպարի մարմնավորումը, պատասխանեց.

«Առհասարակ` ոչ մի կերպար հեշտ չէ խաղալ, առավել եւս դժվար է կերպար կերտել սերիալում, քանի որ դերասանը չգիտի, թե սցենարիստը հաջորդ սերիայում ի՞նչ է  պատրաստել  հերոսիդ համար: Կարծում եմ` սերիալում բավականին բարդ է կերպար կերտելը, դրա համար շատ լավ կլիներ, որպեսզի մեր երկրի սերիալային ինդուստրիայում այդ հարցը շտկվեր ու նախապես սցենարը գրվեր: Ինչեւէ, ամեն դեպքում դերասանն իր հմտությունների շնորհիվ կարողանում է հասնել նրան, որ սիրվում ու ընդունվում է հեռուստադիտողի կողմից, ուրախ եմ, որ որոշ թերացումները հեռուստադիտողը կարողանում է ներել»:

Առավել մանրամասն` սկզբնաղղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին