▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ անակնկալ են պատրաստում Սևակ Ամրոյանն ու Նունե Եսայանը

Armlur.am-ը գրում է.

Ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանը շուտով երկրպագուներին նոր անակնկալ կմատուցի: Նա կներկայացնի տեսահոլովակ` Նունե Եսայանի հետ դուետի հիման վրա: Ժողովրդական ժանրին մոտ «Իմ աննման յար» երգի հեղինակը Անուշ Ալեքսանյանն է: «Դեռ մանկուց շատ սիրելով եւ բարձր գնահատելով Նունե Եսայանի երգարվեստը` առաջարկեցի նրան համագործակցել, վերջինս էլ սիրով համաձայնեց»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Սեւակը: «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթողին հարցրինք` արդյոք իրեն էլի կտեսնենք երաժշտական նախագծերի շրջանակում. «Նման առաջարկներ բազմիցս ստացել եմ, բայց մերժել եմ: Կարծում եմ` մրցույթներին մասնակցելու փուլն արդեն անցել եմ»,-մեկնաբանեց Սեւակը: Նա տեղեկացրեց, որ վերջերս համերգով հանդես է եկել Ռուսաստանում` Սոչիում, իսկ նոյեմբերին էլ փոքրիկ մենահամերգ ունի Մեծ Բրիտանիայում` Լոնդոնում: 

Մենք հետաքրքրվեցինք` հնարավոր է, որ Սեւակը իր ուժերը երբեւէ փորձի նաեւ փոփ ժանրում. «Չէ, այդ ուղղությամբ չեմ մտածում: Գուցե լինեն ինչ-որ համագործակցություններ. ընդամենը այդքանը: Իհարկե, ժողովրդական երգը Հայաստանում նույնքան պահանջված չէ, որքան փոփը, բայց հույս ունեմ, որ իրավիճակը դեռ կբարելավվի: Պետք է ամեն ինչ անել, որ ժողովրդական երգը դառնա առաջնային»,-շեշտեց Սեւակը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին