▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ հետաքրքիր անուն են ընտրել Ժակն ու կինն իրենց նորածին դստեր համար

Սա շատ սպասված երջանկություն է. Ժակը կրկին հայր է դարձել

Life.panorama.am-ը հարցազրույց ունի հաղորդավար Ժակի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Մեզ հետ զրույցի սկզբում հարցին, թե շուրջ 11 տարվա դադարից հետո կրկին հայր դառնալը ի՞նչ զգացողություններ է առաջացրել, Ժակը նախ խորը շունչ քաշեց, ապա մեծ ոգեւորությամբ նշեց.
«Զգացողություններս շատ ֆիմային են ու էմոցիոնալ: Հիմա ներսումս է ամենակարեւոր ապրումները կատարվում: Անպատմելի է այն պահը, երբ սպասում էի մեր առաջին հանդիպմանը, իսկ առաջին հանդիպումն ուղղակի շատ հուզիչ էր: Մեծ աղջկաս հետ 11 տարվա տարբերություն կա, իսկ դա քիչ չէ, կարծես թե առաջին անգամը լինի, էլ չասեմ, որ ես ու կինս արդեն մոռացել էինք, թե նորածինն ինչ էմոցիաներ է նվիրում: Կրկին հայր դառնալն ուղղակի հրաշալի է, սա շատ սպասված երջանկություն է»,- պատմեց Ժակն ու հայտնեց, որ բժիշկների գնահատմամբ` փոքրիկն ու կինն իրենց լավ են զգում:

Հետաքրքրվելով, թե Ժակն ու կինն ի՞նչ անուն են ընտրել իրենց դստեր համար, հաղորդավարը նշեց.

«Մենք որոշել ենք, որ մեր դուստրը կկրի հայրիկի ու մայրիկի անունների միքսը. Ժակ+Լինա կստացվի Ժակլինա, միայն թե ես դեռ չեմ կողմնորոշվել վերջին ա տառի հարցում, գուցե ընտրեմ Ժակլինը: Կարծում եմ` որպես մեր միության խորհրդանիշ` շատ գեղեցիկ անուն է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին