▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ծնունդն է

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր լրանում է հունահռոմեական ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի 25-րդ տարեդարձը: Արթուրը ծնվել է 1991թ. Գյումրիում: Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000թ. իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ Այս տարիների ընթացքում Արթուր Ալեքսանյանն արժանացել է մի շարք պարգևների: Այսպես, 2010 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն պատանիների 84 կգ քաշային կարգում։ 2012 թ. Եվրոպայի առաջնությունում նա նվաճել է ոսկե մեդալ։ 2014թ. Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

2015 թվականի ապրիլի 25-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ: Գրեթե չորս ամիս անց՝ օգոստոսի 8-ին, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն:  Դե իսկ 2016 թվականի օգոստոսի 17-ին, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում հռչակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին