▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ոչ մեկի տեղը չեմ ուզում զբաղեցնել. Ռաֆայել Ղազանչյանը` հեռուստաէկրաններից բացակայելու մասին

 

Life.panorama.am-ը գրում է. Արդեն երկար ժամանակ է, ինչ հումորիստ, հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը հեռուստաէկրաններից բացակայում է: Երբեմնի ամենապահանջված հաղորդավարներից մեկի բացակայությունն էկրաններից ինչո՞վ է պայմանավորված ու ի՞նչ կարծիք ունի նա այսօրվա հեռուստաընկերությունների գործունեության վերաբերյալ. Այս հարցերի շուրջ կայքը զրուցել է Ռաֆայել Ղազանչյանի հետ:

Ռաֆայել, նախ ուզում եմ իմանալ, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված,

քանի որ Ձեզ երկար ժամանակ է չենք տեսնում էկրաններին.

Հիմա գործունեությունս ավելի շատ պրոդյուսերական ուղվածություն ունի. Զբաղվում եմ տարբեր կորպորատիվ միջոցառումների, համերգների կազմակերպմամբ: Հաջորդ տարի նախատեսում եմ եմ նաեւ ռուս արտիստների հետ համագործակցություն, որի վերաբերյալ փակագծեր դեռ չեմ բացի, քանի որ հստակեցված չէ, միայն կարող եմ նշել, որ խոսքս հայտնի արտիստների մասին է:

Երկարատեւ դադարից հետո Ձեզ տեսանք «Կենտրոն» հեռուստաընկերութ-

յան եթերում, բայց այստեղ էլ երկար չմնացիք. Ի՞նչն էր պատճառը` 

անձնական հարաբերություններ, թե գործնական անհամաձայնությունը:

Այո, նախորդ տարի նոյեմբերին ես առաջարկ ստացա համագործակցել «Կենտրոն» հեռուստաընկերության հետ, ի դեպ` ըստ սկզբնական պայմանավորվածության` այնտեղ իմ աշխատանքը միայն առավոտյան թողարկմամբ չէր եզրափակվելու, սակայն մի քանի ամիս աշխատելուց հետո հասկացա, որ առաջխաղացում տեղի չի ունենում: Նշեմ, որ հեռուստաընկերության տնօրենի` Էդգար Ավագյանի հետ լավ հարաբերությունների մեջ ենք, պարզապես որոշ տեխնիկական պատճառներով ընդհատվեց մեր համագործակցությունը: Կարծում եմ` տարիներ առաջվա աշխատանքս կրկնելը կամ ցածր որակի անեը սխալ է, դրա ցանկությունը չունեմ: Աառավոտյան թողարկումների այն ֆորմատը, որ կար մի քանի տարի առաջ, այսօրվա եղածից ոչնչով չի տարբերվում, իսկ եթե տվյալ TV-ին ուզում է մրցակցության մեջ մտնել մյուս TV-ների հետ, ուրեմն պետք է նորություններ անես, ոչ թե ուղղակի հյուր հրավիրես ու նույն հարցերի շուրջ խոսես նրա հետ. Վաղուց արդեն մարդկանց հետաքրքիր չէ մեկ օրվա աստղագուշակն ու օրինակ` ԱՄՆ-ում կամ Բրազիլիայում ծնված հայտնի մարդկանց ծննդյան օրերը: Առավոտյան ծրագրերը պետք է ինտերակտիվ աշխատեն, իսկ դրա համար պետք է տեխնիկական հագեցվածություն ու անձնակազմի պրոֆեսիոնալիզմություն: Ի դեպ` սա կարող է վերաբերվել ոչ միայն առավոտյան թողարկումնրերին:

Եթերային կյանքի նկատմամբ կարոտ չկա՞:

Իհարկե, կարոտը մեծ է, բայց Էկրաններին չերեւալս ոչ թե իմ ցանկության, այլ հետաքրքիր առաջարկների բացակայությանն պատճառով է: Ես ընդմիշտ չեմ հեռացել էկրաններից, այլ ուղղակի այս ընթացքում առաջարկածս նախագծերը ֆինանսական կամ տեխնիկական բացակայության պատճառով չեն ընդունվել TV-ների կողմից, կամ էլ ուղղակի դրա պահանջը չեն տեսել: Կան մարդիկ, ովքեր գժվում են TV-ով երեւալու համար ու իրենց համար մեկ է, թե ինչ նախագծում կերեւան, իսկ ինձ համար այդպես չէ. Ամեն գնով հեռուստաէկրաններին լինելն ինձ համար ինքնանպատակ չէ: Իմ ցանկությունը եղել է ու շարունակում է մնալ այսօրվա հեռուստադաշտում դեպի լավը փոփոխություններ իրականացնելը, ինչին պատրաստ չեն TV-ները: Կրկնվեմ` կարոտս մեծ է, բայց չեմ ընդունում, երբ մարդը հեռուստաընկերություն է գալիս սրա կամ նրա տեղը, ես ոչ մեկի տեղը չեմ ուզում զբաղեցնել: Հիմա էլ յուրաքանչյուր հետաքրքիր համագործակցության պատրաստ եմ:

Ի՞նչ կարծիք ունեք հայկական հեռուստաըներությունների աշխատանքի 

վերաբերյալ:

Այսօրվա հեռուստաընկերություններն իրենց որակի առումով զիջում են տարիներ առաջվա իրենց գործունեությանը: Այսօր հեռուստաընկերությունները գնում են հեշտի ու էժանի կողմը` մի կողմ թողնելով որակը, այսինքն, նրանք տալիս են սերիալներ ու ձեռք բերում անհրաժեշտ դիտումներ, ինչով էլ բավարարվում են: Ցավոք, մեր հեռուստադիտողի 20 տոկոսն է միայն, որ սերիալներ չի նայում, հետեւաբար իր համար ալտերնատիվ տարբերակ գտնելու համար կամ ռուսական ալիքներ է նայում, կամ ուղղակի համացանցում է գտնում իրեն պետք եղածը: Հետեւաբար` այսօրվա հեռուստաընկերությունների աշխատանքում ոչ միայն հենց հեռուստաընկերություններն են մեղավոր, այլ ձեւավորված ցածր մակարդակի ճաշակը, այդ թվում նաեւ պահանջարկը: Ցավալին նաեւ այն է, որ այսօրվա հեռուստաընկերությունների միակ որակային առաջխաղացումը պատկերն է, այսօր մենք ավելի գեղեցիկ պատկեր ենք տեսնում մեր հեռուստացույցով, բայց խնդիրը պետք է լինի ոչ թե պատկերի որակի լավացումը, այլ միջի պարունակությունը` բովանդակությունը:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին