▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ թատրոնը մի քիչ խեղճանում է… Նելլի Խերանյան

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ սիրված եւ վաստակավոր դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում նկարահանված մեծանուն դերասանն այսօր 87 տարեկան կդառնար: Սոս Սարգսյանի մասնակցությամբ ֆիլմերը շարունակում է սիրել նաեւ նոր սերունդը, իսկ ապագա դերասանների համար նրա  յուրաքանչյուր խաղն արդեն մեծ դպրոց է:

Վաստակավոր դերասանի մասին հիշողություններով կայքի հետ կիսվել է դերասանուհի Նելլի Խերանյանը, ով 17 տարեկանում «Ճերմակ անուրջներ» ֆիլմում նկարահանվեց Սոս Սարգսյանի հետ ու այդուհետ մեծանուն դերասանի համար մնաց որպես սիրելի «Լիլո»:

«Սոս Արտաշեսովիչին վաղուց գիտեմ, միասին աշխատել ենք ինչպես թատրոնում, այնպես եւ ֆիլմերում, միասին էլ համարվում ենք Համազգային թատրոնի հիմնադիրներից: Ես ու իմ ընտանիքը բեղմնավոր տարիներ ենք ունեցել նրա հետ: Այսօր մեծ ցավ եմ ապրում, որ առիթ չունեմ նրան շնորհավորելու ծննդյան օրվա կապակցությամբ, հաճախ եմ հիշում հայտնի խոսքը` «Հայ թատրոնը մի քիչ խեղճանում է, պանթեոնն է ավելի հարստանում»»,- նշեց դերասանուհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին