▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինե Պեպելյանը նորություն ունի

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երկրպագուների համար նորություն ունի. այս շրջանում երգչուհին աշխատում է երկու երգերի եւ տեսահոլովակի վրա, որոնց մասին պատմել կայքին:

«Այս պահին աշխատում եմ շատ գեղեցիկ ու մեղեդային երգի վրա, որը կոչվում է «Կամաց-կամաց»: Իրականում այս երգի հետ կապված շատ բան ասել չեմ կարող, քանի որ դեռեւս աշխատանքային պրոեցեսում ենք, միայն կարող եմ նշել, որ երգի հեղինակներն են երաժիշտ Գուրո Գասպարյանը, իսկ խոսքերը գրել է Նարեկ Ստամբուլցյանը: Միշտ համարել եմ, որ երգիչը միջնորդ է հեղինակի եւ  հանդիսատեսին միջեւ, այս պարագայում եւս բացառություն չէ, փորձել եմ այս շատ զգացմունքային երգի հույզերը, որն ունեցել է հեղինակը, իմ կերպով արտահայտեմ. հուսամ` հանդիսատեսին տեղ կհասնի: Դեռեւս կդժվարանամ ասել` արդյոք երգը տեսահոլովակ կունենա, թե ոչ, քանի որ իմ պարագայում մինչեւ երգը ավարտուն չլինի եւ ձայնագրման ստուդիայից դուրս չգա, տեսահոլովակ նկարահանելու որոշում չեմ կայացնում»,- պատմեց եգչուհին ու նշեց, որ մինչ այս երգին կյանք տալը զբաղված է եղել տեսահոլովակով, որի մի մասն արդեն նկարահանված է.

«Այս շրջանում զբաղված եմ մեկ այլ երգով եւս, որի տեսահոլովակի մի հատված արդեն իսկ նկարահանված է: Երգը կոչվում է «Հավատա»` կրկին մեղեդային, հանգիստ ու հուզական երգ է, որը եւս հուսամ կդիպչի մարդկանց սրտերին: Երգի ե՛ւ երաժշտության, ե՛ւ խոսքերի հեղինակը Ժակլին Թադեւոսյանն է` հրաշալի երիտասարդ հեղինակ է: Այս երգի երաժշտական ձեւավորմամբ զբաղվել է «Duetro» ստուդիայից Էդգար Ալեքսանյանը: Դե իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Մոսկվայում բնակվող ռեժիսոր Զառա Նազարյանը: Տեսահոլովակի մի մասն արդեն նկարահանվել է հենց Մոսկվայում, իսկ մոտ ապագայում այստեղ կնկարահանենք իմ տեսարանները:Դեռեւս տեսահոլովակի թողարկման համար ժամկետներ կխուսափեմ նշել, բայց խոստանում եմ` շատ չի ուշանա»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին