▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կերպարս ամբողջովին նման է իմ իրական տեսակին. Անդրանիկ Ղազարյանը` նոր դերի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Կայքի զրուցակիցն է դերասան Անդրանիկ Ղազարյանը, ով բոլորովին վերջերս է վերադարձել բանակից ու արդեն նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում:

-Անդրանիկ, վերջերս եք վերադարձել բանակից, իսկ տղաները ծառայությունից հետոկարծես թե արժեհամակարգի փոփոխությամբ են վերադառնում, Ձեր մեջ եղա՞վ այդփոփոխությունը:

- Չեմ կարող բացառել ու ասել, որ փոփոխություններ չեմ նկատել իմ մեջ, բայց միեւնույն ժամանակ գիտակից տղան մնում է խելացի ու գիտակից:

-Կարոտ կա՞ բանակային կյանքի հանդեպ, ի՞նչ հիշողություններ ունեք այդ երկուտարիների հետ կապված:

- Իհարկե, հիշողություններ շատ կան, կարոտը եւս մեծ է: Ինձ շատ դուր եկավ բանակային կյանքը. Երեւի թե տղամարդու կյանքում ծառայության տարիները միակն են, որ ողջ կյանքում կհիշվեն, երբեք չեմ մոռացվի:

-Բանակային ընկերների հետ կապը շարունակվո՞ւմ է: Ասում են ընկերությանգաղափարը բանակում այլ կերպ է ընկալվում:

- Այո, ընկերներ ունեմ ու համոզված եմ, որ նրանց հետ միշտ էլ լավ ընկերներ կմնանք: Ծառայության ընթացքում ձեռք բերած ընկերների 99 տոկոսը ողջ կյանքի համար են ընկերներ մնում:

-Նոր եք վերադարձել ու արդեն Ձեզ տեսնում ենք էկրաններին, ինչպե՞ս ստացաքառաջարկն ու ինչպե՞ս համաձայնեցիք:

- Մինչ բանակ գնալը տարբեր նախագծերում աշխատել եմ ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ ու այս անգամ էլ հրավերը ստացա իմ սիրելի Արշակյանից, ում ոչ մի հարցում մերժել չեմ կարող` հարգելով իրեն ու իր կատարած աշխատանքը:

-«Կայարան» հեռուստասերիալում մարմնավորում եք իսկական ու լավ ընկերոջ: Գո՞հ եքՁեզ վստահված կերպարից ու ի՞նչ նմանություններ ունեք նրա հետ:

- Կերպարս եւս Ելենա Արշակյանն է ընտրել, ով շատ լավ ծանոթ է իմ մարդ տեսակին: Թող չափազանցություն չթվա, բաց կերպարս ամբողջովին նման է իմ իրական տեսակին, կարծես ինքս ինձ եմ մարմնավորում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին