▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնավուրը «Պատվո աստղ» է ստացել Կալիֆորնիայի հայ համայնքից

 

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Կալիֆորնիայի հայ համայնքի կողմից «Պատվո աստղ» է ստացել` հայկական մշակույթում ներդրման համար:

«Զգացված եմ, որ ինձ հանձնեցիք այս աստղը: Ես հաճախ եմ Հոլիվուդ այցելում, շատ եմ աշխատել ԱՄՆ-ում՝ շոու-բիզնեսի հայրենիքում»,-իր շնորհակալական խոսքում նշել է Շառլ Ազնավուրը:

92-ամյա Ազնավուրը, ով այսօր համերգ է տալու Կալիֆորնիայում,  նաև նշել է, որ ԱՄՆ-ի հայ համայնքն իր «հենքն է»։

«Թուրքիան ամեն ինչ կորցրեց: Նրանք ոչ մի մեծ երգիչ չունեն: Ես այսօր թուրքական երգիչ կարող էի լինեի, բայց ֆրանսիացի երգիչ եմ: Սա ապացուցում է փաստը, որ ցեղասպանությունները ոչ մի լավ բանի չեն բերում: Միշտ մնում են վերապրածներ»-ասել է Ազնավուրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին