▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ նպատակով է Մարինա Գրեգը մեկնել Հնդկաստան

Դիտեք նաև՝

Մարինա Գրեգը Հնդկաստանում է. նա համատեղում է հանգիստն ու աշխատանքը (բացառիկ լուսանկարներ)

Life.panorama.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Մարինա Գրեգն այս օրերին Հնդկաստանում է. Հաղորդավարուհին Հնդկաստանի Կերալա նահանգում համատեղում է հանգիստն ու աշխատանքը:

«Արդեն 4 օր է` գտնվում եմ Հնդկաստանի ամենագողտրիկ վայրերից մեկում` Կերալա նահանգում։ Միշտ եմ ցանկացել գոնե մեկ անգամ լինել Հնդկաստանում, ծանոթանալ մշակույթին և հնդկական սովորույթներին։ Իմ ամառային հանգիստը այդքան էլ չհաջողվեց, փոխարենը հիմա վայելում եմ այնպիսի օրեր, որոնք անմոռանալի են։ Մի կողմից Հնդկական օվկիանոսն է, մյուս կողմից` Արաբական ծովը, գետեր, անթիվ լճեր…իսկ ես ջրի սիրահար եմ։ Սա այն վայրն է, որտեղ գոնե մեկ անգամ պետք է լինել։ Դրախտ երկրի վրա` Կերալայի մասին է»,- նշեց Մարինա Գրեգն ու պատմեց Հնդկաստանում հանգստի ու աշխատանքի համատեղման մասին.

«Սա լրագրողական ճամփորդություն է, որը կազմակերպել է Հնդկաստանում գտնվող «Mystique Mantras Holidays» ընկերությունը։ Այն համագործակցում է հայաստանյան ընկերությունների հետ։ Արդեն 8 տարի է` Հնդկաստանում է ապրում մեր հայրենակից Քրիստինա Սարգսյանը, ով այդ ընկերության ներկայացուցիչն է։ Այսպիսով, նրա նախաձեռնությամբ «Mystique Mantras Holidays»-ը ու «Air Arabia» ավիաընկերությունը այս աշուն կազմակերպեցին ճամփորդություն դեպի Հնդկաստանի հարավ։ Նպատակը զբոսաշրջությունը երկկողմ զարգացնելն է։

Առավել մանրամասն` սկզաբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին