▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանման ամենաբարդ պահերը

 

Blognews.am-ը գրում է. Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմը երեկ ցուցադրվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, ինչին հաջորդել է ստեղծագործական թիմի հանդիպումը ուսանողների հետ: Ներկաներին ուրախացրել է այն լուրը, որ այժմ նկարահանվում է ֆիլմի երկրորդ մասը։ Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը նշել է, որ երկրորդ ֆիլմում դերասանական կազմը լրիվ այլ է լինելու։

Ներկայացնում ենք ստեղծագործական թիմի պատմություններն ամենաբարդ նկարահանումների մասին։

Մհեր Մկրտչյան - Ամենադժվարն այն տեսարանները նկարելն է, որտեղ կադրում 200-ից ավելի մարդ կա։ Դա ամենասարսափելին է, որովհետև համարյա հնարավոր չէ, որ կարողանաս կառավարել բոլորին և ստանալ այն, ինչ ուզում ես։ Դա ամենաշատ էներգիան է խլում։

Դավիթ Հակոբյան - Նկարահանումներից հետո մի բան իմացա, որը եթե նախապես իմանայի, չէի նկարվի։)  Հոգեբանորեն չէի կարող։ Չգիտեմ ով ռեժիսորին ասել էր, որ ես ժամանակին սրտի խնդիր եմ ունեցել, իրականում դա սուտ է, կինս է տարածել, որ ինձ արգելեն ծխելը։) Պարզվում է՝ բարկության տեսարանը նկարելու համար բակում շտապ օգնության մեքենա է կանգնած եղել, որովհետև իմ «սադիստ» ռեժիսորը պատրաստ էր նույնիսկ սրտի նոպայի գնով ստանալ այդ տեսարանը:) Ամեն դեպքում մարդասիրական քայլն արել էր՝ շտապ օգնությունը կանչել էր։)

Այդ տեսարանները կտոր-կտոր են նկարահանվում, սակայն փորձեցինք մի կադրով անել, որպեսզի ճշմարտությանը մոտենանք։ Թե ինչքան ենք մոտեցել, դուք դատեք։

Սամվել Թադևոսյան – Ինձ համար ամենադժվարն ամենապարզ տեսարանն է։ Օրինակ՝ պարզ խոսակցությունը կադրում՝ ինչպե՞ս ես, լա՞վ ես։ Քանի որ այստեղ կեղծելու հավանականությունը զրոյականի է հասցված։

Նաև՝ եկեղեցու տեսարանը ֆիլմային տարբերակում մի քիչ կրճատված է։ Դա բարդ տեսարան էր. պետք է խոսես, ու հանդիսատեսն էկրանից հավատա քեզ։ Այդ տեսարանը 2 անգամ ենք նկարել։  Իմ կարծիքով՝ երկրորդ օրն ավելի ստացված էր։ Կառանձնացնեմ նաև ընկերոջս դիակը տեսնելու տեսարանը։

Անի Խաչիկյան - Հուզական առումով ինձ համար ամենաբարդն այն կտորն էր, երբ իմանում եմ, որ հայրս մահացել է։ Դա նկարահանման առաջին օրն էր։ 5-6 դուբլ նկարել ենք այդ կտորը։ Մինչև հիմա չգիտեմ՝ ինչու այդքան կրկնվեց, բայց ես ամեն անգամ վերապրում էի այդ տեսարանը ու չգիտեմ ինչ աստիճանի զգում, որ ես պապա չունեմ։ Չէի հասկանում, թե ինչու ռեժիսորը չի ասում՝ «стоп, снято»: Այդ տեսարանը նկարահանելուց հետո իսկապես շատ վատ էի։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին