▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոդել Անչոկը կոնֆլիկտի մեջ է ընկել՝ Սոս Ջանիբեկյանին գրավելու պայքարում

BlogNews-ը գրում է. Երեք շաբաթ է՝ «Արմենիա Պրեմիումի» եթերում մեկնարկել է «Ցանկալի փեսացուն» ռեալիթի շոուն: Մոդել Անչոկը նախագծում պայքարում է Սոս Ջանիբեկյանի սրտին հասնելու համար: Դերասանի սիրտը գրավելուպայքարում Անչոկը նաև կոնֆլիկտների կիզակետում է հայտնվել: Թեև զրույցում Անչոկը ասաց, որ ինքավստահ է, վարդերիարարողության ժամանակ ակնհայտ է, թե որքան է հուզվում, որպեսզինախագծից դուրս չմնա: BlogNews-ը ներկայացնում է Անչոկի հետ զրույցը:

 

Անչոկ, փաստորենսիրահարվա՞ծ էիր Սոսին:

- Միանշանակ ոչ: Ես Սոսին սիրահարված չէի, սակայն Սոսն այն մարդն է, ում ես ցանկանում էի բացահայտել: Չգիտեմ՝ նախագծի ընթացքում կամ նախագծից հետո մեր միջև ինչ հարաբերություններ կարող են ձևավորվել, բայց մինչև նախագիծը ես նրան ճանաչել եմ որպես ընկեր: Հիմա փորձում եմ իրեն ճանաչել այլ տեսանկյունից:

- Նրա հետ անձամբ ծանոթ լինելուց հետո ի՞նչը քեզ ստիպեց գալ նախագիծ:

- Մենք ունենք ընդհանուր լավ ընկերներ, հասցրել ենք շփվել: Սակայն Սոսն այն մարդն է, ում օր-օրի կարելի է բացահայտել, ինչի համար էլ այս նախագծում եմ:

- Հաշվի առնելով ձեր ծանոթ լինելը՝ ավելի առաջատար դիրքերո՞ւմ ես, քան մյուսները:

- Չէ, դա բացարձակ կապ չունի: Դա կարող է նաև խանգարել, քանի որ Սոսն ինձ ճանաչում է: Հնարավոր է՝ այլևս ոչինչ չունենա բացահայտելու իմ մեջ: Գուցե այստեղ կլինեն ավելի հետաքրքիր աղջիկներ, քան ես եմ: Ոչինչ չեմ կարող ասել:

- Սոսը ինչ-որ բա՞ն գիտի քո մասին, որը կարող է խանգարել:

- Հավատացեք, չկա նման բան:

- Նախագիծը հավակնում է բարձր ռեյթինգի: Կարելի՞ է ենթադրել, որ քեզ նախագիծ է բերել հեռուստատեսությունը, հայտնի դառնալու ցանկությունը:

- Չէ: Ես հայտնի դառնալու կարիք չունեմ, քանի որ բավականին շատ հայտնիություն արդեն ունեմ: Չեմ կարծում, որ նախագիծը պետք է ինձ օգներ այդ հարցում:

- Եթե քեզ հայտնի ես համարում, պետք է երկրպագուներ էլ ունենաս: Ինչպե՞ս են երկրպագուներդ վերաբերում մասնակցությանդ:

- Նվիրյալ երկրպագուները միշտ ընդունում են քո աշխատանքը:

Իմ ծանոթներից գրեթե ոչ ոք չգիտեր, որ մասնակցելու եմ նախագծին: Շատերի համար շոկային էր, քանի որ նախագիծն ինձ համապատասխան չէր:

- Ինչո՞ւ:

- Շատերը կարող են կարծել՝ Անչոկն ուզում է ծանոթանալ Սոսի հետ և ամուսնանալ: Իրականում ես չեմ ուզում ամուսնանալ Սոսի հետ, բայց ուզում եմ բացահայտել, ճանաչել իրեն:

- Ի՞նչը պետք է ստիպի Սոսին ընտրել քեզ:

 

- Չեմ կարող ասել: Սոսը շատ անկանխատեսելի է: Կարող է մտածեմ՝ այսօր Սոսն ինձ է ընտրելու, հենց այդ օրն ինձ վարդ չհասնի:

- Ամեն դեպքում, քեզ տեսնո՞ւմ ես իր ֆավորիտների ցանկում:

- Վստահ կարող եմ ասել՝ այո: Սակայն, լինելով ֆավորիտների մեջ, որքան առաջ կգնամ, չգիտեմ:

- Ի՞նչն է քեզ տվել այդ վստահությունը:

- Ես, առհասարակ, կյանքում եմ շատ վստահ մարդ, ոչ թե Սոսի կամ նախագծի հանդեպ: Դա ոչ թե Սոսի գործոնն է, այլ իմ: Ես իմ  հանդեպ ունեմ վստահություն, ոչ թե Սոսի հետ հարաբերությունների:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին