▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ինքնահաստատվելու, ինքս ինձ ցուցադրելու խնդիր չունեմ. Անի Քրիստի

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը հարցազրույց ունի երգչուհի Անի Քրիստիի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Հայաստանում գտնվելու օրերին Անին  ծրագրեր ունի.

«Քանի դեռ այստեղ եմ, ցանկացա ժամանակս ռացիոնալ օգտագործել ու մի քանի գործեր իրականացնել: Վերջերս «Kami» ակումբից հրավեր ստացա հեղինակային երեկո իրականացնելու: Այնպես որ դեկտեմբերի 18-ին իմ հանդիսատեսի հետ փոքրիկ հանդիպում կունենամ, որին երկար եմ սպասել, նաեւ այդ օրը ԱՄն-ում կայացած իմ առաջին մենահամերգի տեսագրության շնորհանդեսը կլինի, որը կնվիրեմ ներկաներին: Կլինի կենդանի համերգ ու շատ գեղեցիկ հանդիպում»,- պատմեց երգչուհին ու շարունակեց.

«Բացի այս դեկտեմբերի 17-ին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մաեստրո Ավետիս Բերբերյանի 50-ամյակին նվիրված համերգին կներկայանամ, ինչը ինձ համար մեծ պատիվ է: Շատ ոգեւորությամբ եմ սպասում այդ համերգին, քանի որ բավականին երկար ժամանակ նման միջոցառման չեմ մասնակցել, որտեղ կենդանի նվագակցությամբ կներկայանամ իմ կողմից սիրված երգերով»:

Ի դեպ` Անի Քրիստին հայտնեց, որ մենահամերգի ծրագրեր ունի.

«Հիմա մտքումս Երեւանում մենահամերգ ունենալու ծրագրեր կան` «10-ը տարի անց խորագրով», քանի որ առաջին համերգը 2007-ին էր»,- հավելեց երգչուհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Ես չցանկացա, որպեսզի իմ և ամուսնուս հարաբերությունները հասնեին միմյանց ատելու աստիճանի. Անի Քրիստի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին