▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սթափվեցի, փորձեցի դասեր քաղել ու չչարանալ.Աստղիկ Սաֆարյան

El.am-ը  հարցազրույց ունի երգչուհի Աստղիկ Սաֆարյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Աստղիկ, իսպանացիներն իսկապես սառնասիրտ են. այդբարձրահասակ,հաղթանդամ տղամարդիկ:

Եվրոպացիներն առհասարակ այդպիսին են: Տարիներ շարունակ ապրելով Եվրոպայում` ինքս էլ հոգեպես զգացի, թե ինչ է դա և մի փոքր այդպիսին դարձա` ավելի պրակտիկ, պրագմատիկ: Խնդիրներն այնտեղ էլ են շատ, ու երբ դու ես, ինչպես ասում են, քո գլխի տերը, ակամա դառնում ես սառնասիրտ, որպեսզի կարողանաս լուծել դրանք:

Իսկ քեզ դուր են գալիս նման տղամարդիկ:

Գովելի է, երբ տղամարդն ունի սթափ դատողություն: Բայց մյուս կողմից էլ, եթե ամեն ինչ նորմալ է, մի քանի կաթիլ զգացմունքայնությունն ու տաքարյունությունը չի խանգարի:

Լա’վ, տղամարդկանց դեռ կգանք:

Ես տեսնում եմ աշխատանք, երաժշտական ձեռագիր, որը բարդ էրստեղծելը, եստեսնում եմ հեղինակ կատարողի, ով,լինելով այսբնագավառում, փորձել էպահել իր ոճը: Հավատացնում եմ, որ մենք էլ ենք այդ ամենը տեսնում և գնահատումենքիսկապես: Ա’յ, քո’ մեջ ինչ է փոխվել:

Ես ավելի ինքնավստահ եմ դարձել, ավելի ներդաշնակ ինքս ինձ հետ, ինչը մեծ ուժ է տալիս: Իմ լսարանն է մեծացել, ինչը շատ թանկ ձեռքբերում է: Երբեմնի բարդ թվացող երգերը հիմա շատ ավելի մեծ լսարան ունեն: Ինձ համար շատ ավելի կարևոր է իմ աշխատանքը, քան ես. սա իմ կարգախոսն է, որով և ես առաջնորդվում եմ:

Better Way. այս անվանումով նոր ալբոմը քո` թվով երրորդն է, որտեղդութերևս առաջին անգամ միախառնումներ եսանում` house, country ոճիմիքսերհարազատ pop-rock-ին: Իսկ էլ ինչ է հղկել Աստղիկ Սաֆարյանը,ավելի լավըդարձրել:

Վոկալի մեջ եմ ավելի հմտացել, աճել: Այսօր ավելացել են ստեղծագործելու տեխիկական հնարավորությունները, ինչը թույլ է տալիս ավելի հասուն աշխատանք մատուցել: Հետո… նախկինում ես ավելի էմոցիոնալ էի, պոռթկուն, հենց այդկերպ էլ նայում էի աշխատաքնիս: Հիմա ավելի խաղաղ եմ: Այս տարիների ընթացքում ես հասկացա, որ եթե ավելի հանգսիտ ես վերաբերվում, ավելի լավ արդունք ես ստանում: Եվս մի կարևոր հանգամանք. ես կարողացել եմ պահպանել իմ բարոյական նկարագիրը, մի բան, որ անասելի դժվար է այս ոլորտում:

10 տարի նույն ոճում. ինչպես է հնարավոր ինքդ քեզ ու քոկերպարինանդավաճան այսքան տարի աշխատել և մնալ սիրվածուսպասված:

Ինձ թվում է` դա մեծապես պայմանավորված է մարդկային տեսակով: Ես անուղղելի հավատարիմ եմ. լինի մարդ, աշխատանք, գիրք, օծանելիք թե մեկ այլ բան… չեմ կարողանում մոռանալ, ազատվել: Որպես հեղինակ կատարող` ես միշտ փորձել եմ այնպիսի երգեր ստեղծել, որոնք ասելիք կունենան, ու որ տարբեր տարիքի տեր մարդիկ կկարողանան իրենց հարազատ բան գտնել դրանցում:

Այնուամենայնիվ, ինչպես ինքդ եք խոստովանել, նոր ալբոմը ականջիհամարհաճելի լինելու սկզբուքնով ես ստեղծել:

Համաշխարհային երգարվեստն է շարժվում այդ ուղղությամբ: Այլևս ոչ ոքի ոչնչով չես զարմացնի: Կարևորը տրամադրություն լինի երգի մեջ:

… մթնոլորտ են ստեղծում ու հանգում:

Այո’, անգամ կարևոր չէ` ով է երգում ու ինչ լեզվով: Սա միաժամանակ նաև բարդ գործընթաց է: Այնուամենայնիվ, ես միշտ փորձել եմ բովանդակությամբ ու ձևով համեմատաբար մնայուն աշխատանքներ ստեղծել: Ինքս դասեր եմ քաղում իմ նախորդ երգերից: Մարդկանց կարծիքները ևս կարող են փոխել քեզ ու դասեր տալ: Հուսով եմ` այս ձայնասկավառակը ևս այդպիսին կլինի, և տարիներ անց էլ դրանում ընդգրված երգերը ակտուալ կլինեն:

Այսօր ամեն բան այնպես է, ինչպես դու էիր պատկերացնում դեռ 2006-ին:

Ես մի քիչ ավելի լավ էի պատկերացնում /ծիծաղում է:.- հեղ./:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Ինչու Աստղիկ Սաֆարյանը բաժանվեց ընտրյալից. երգչուհին անկեղծանում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին