▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անբացատրելի հուզմունք եմ զգում. Անուշիկ Ալավերդյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը երկարատեւ դադարից հետո կրկին վերադառնում է աշխատանքային ակտիվ գործունեության, իսկ վերադարձի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 11-ին` այդ օրը երգչուհին երեւանյան ակումբներից մեկում մենահամերգով հանդես կգա.

«Մայարանլուց հետո ասպարեզ վերադառնալուս մեկնարկը կտրվի դեկտեմբերի 11-ին, դա կլինի սկիզբ սպասվող բոլոր համերգների համար: Այդուհետ կշարունակեմ աշխատել նույն տեմպով, ինչպես աշխատում էի դադար տալուց առաջ»,- կայքի հետ զրույցում նշեց Անուշիկն ու շարունակեց.

«Մինչ մայրանալը, ես շատ խիտ գրաֆիկով էի աշխտում, ուստի դադարն ինձ համար իսկապես երկար էր` ուղիղ մեկ ու կես տարի: Այս համերգն ինձ համար շատ սպասված էր: Հիմա անբացատրելի հուզմունք եմ զգում, կարծես պետք է առաջին անգամ երգեմ, բայց համոզված եմ` իմ ջերմ հանդիսատեսի շնորհիվ այդ օրը հուզմունք չի լինի»:

Անուշիկ Ալավերդյանի մենահամերգի երգացանկում կհնչեն ինչպես նոր, այնպես էլ հին ու սիրված երգեր:

Առավել մանրամասն` սկզբաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին