▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերինե Պողոսյանը վերադառնում է երգարվեստ, բայց մեկ հստակ որոշմամբ

Life.panorama.am-ը գրում է. Թովմաս Պողոսյանի դուստրը` երգչուհի Սերինե Պողոսյանը, մայրանալուց հետո վերադառնում է երգարվեստ, միայն թե այս անգամ հստակ որոշմամբ` այսուհետ ներկայանալու է միայն ժողովրդական, աշուղական երգերով.

«Հաստատուն քայլերով վերադառնում եմ երգարվեստ: Սակայն ի տարբերություն նախկին ժանրիս, այսուհետ միայն կներկայանամ աշուղական, ժողովրդական ժանրում: Այս որոշմանս վրա, իհարկե, մեծ է հայրիկիս գործոնը: Առաջ այսպես չէի մտածում, սակայն թերեւս ամեն նոր տարիքը մարդուն յուրովի է հասունացնում, նոր կերպով իմաստավորում կյանքը ու ազդում որոշումների վրա: Չգիտեմ ինչպես, գուցե նաեւ մայրանալու փաստը ինձ բերեց այս մտքին ու հասկացա, որ ուզում եմ իմ միջոցով էլ զարգացնել ու տարածել մեր ժողովրդական երգը: Շատ ոգեւորվում եմ, որ երիտասարդները մեծ ոգեւորություն ու սեր են ցուցաբերում հայկական արվեստի նկատմամբ: Ինքս փորձելու եմ մեր երգերը նորովի ներկայացնել, որը կշոյի երիտասարդների ակնաջը»- նշեց եչգչուհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին