▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 անգամ քայլ եմ արել`արձագանք չեմ ստացել. Արայիկ Գաբաջյանն առաջին անգամ խոսում է իր և Լիլիթի կոնֆլիկտի մասին

tert.am-ը գրում է.Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի և ոճաբան Արայիկ Գաբաջյանի կոնֆլիկտի մասին կրկին խոսակցություններ են սկսվել: Համացանցում լուրեր են պտտվում, որ Լիլիթ Հովհաննիսյանն Արայիկի կատարած աշխատանքն իրեն է վերագրել:Կայքը կապ է հաստատել Արայիկի հետ՝ պարզելու կոնֆլիկտի մանրամասների և նրանց այժմյան հարաբերությունների մասին: Ոճաբանն առաջին անգամ մեզ է պատմել եղելությունը՝ ինչ-որ բաներ թողնելով ստվերում:

 

-Արայիկ, որքա՞ն ժամանակ եք աշխատել Լիլիթի հետ, և ե՞րբ դադարեցրեցիք ձեր համագործակցությունը:

 

-Լիլիթի հետ համագործակցել եմ 2010-ից, բայց արդեն 2 տարի է մենք իրար հետ չենք աշխատում: Ընդհանուր մեր համագործակցությունը եղել է շատ բուռն: Կարող եմ ասել կայացած նախագիծ է եղել: Միասին քննարկել ենք, համաձայնության եկել: Զուտ ընտանեկան վիճակ է եղել: Երբեք չեմ մտածել, որ գումար եմ ծախսել Լիլիթի համար:

 

 

-Ի՞նչ վեճ է եղել:

 

-Չեմ ցանկանում մանրամասնել: Դա ինձ համար ցավալի թեմա է:

 

-Կոնֆլիկտից հետո շփվո՞ւմ եք որպես քավոր սաներ:

 

-Մեր վեճից հետո երկու անգամ ես քայլ եմ արել՝ շնորհավորելով տարեդարձն ու Ամանորը: Բայց ոչ մի արձագանք չստացա և դրանից հետո էլ կապս խզեցի:

 

 

-Ձեր աշխատանքում առաջի՞ն անգամն է, որ վեճով է ավարտվել համագործակցությունը, թե՞ դեպքեր եղել են:

 

-Առաջին: Կարծում եմ, որ առաջին ու վերջինն է: Շոու-բիզնեսի շատ արտիստների հետ եմ աշխատել ու աշխատում եմ, բայց նման բան երբեք չի եղել: Ես հաշվի եմ առել երգիչների ասածը, բայց արել եմ այն, ինչ ես եմ ուզել: Սկզբում ասել են չէ չի սազի, բայց վերջում փորձելուց հետո հասկացել են, որ ճիշտ եմ եղել: Նույնը եղել է Լիլիթ Հովհաննիսյանի դեպքում: 

 

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին