▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է` շատերը կուզեին լինել իմ փոխարեն. Գայա Արզումանյանն իր հասցեին ուղղված վիրավորանքի մասին

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

Երեկ համացանցում հայտնվել է «Գայա Արզումանյանը հոգեբույժի կարիք ունի, օգնե՛ք աղջկան» վերնագրով հրապարակում, որում երգչուհու հասցեին վիրավորական խոսքեր էին հնչում:

Tert.am-ն այս առիթվ զրուցել է երգչուհու հետ:

«Իրականում նորմալ եմ նայում առողջ քննադատություններին: Երբ անիմաստ և միտումնավոր է արված, դա նորմալ չի: Վստահ եմ շատ նախանձ և վատը կամեցող մարդիկ կան, որոնք նախանձից դրդված են գրել: Ես ամեն տեղ պրոպագանդում եմ Արցախը և հպարտ եմ, որ արցախցի եմ: Հնարավոր է շատերը կուզեին լինել իմ փոխարեն և հասնեին հաջողությունների»,- ասաց Գայան:

Կարմիր վարսերով «նախշուն բաջի». ահա այսպես են բնութագրում Գայային: Վերջինիս խոսքով. «Այս ընթացքում բուռն գործունեություն եմ ծավալում: Արդեն կան 3 պատրաստի երգեր, որոնք շուտով կունենան տեսահոլովակը: Դրանցից երկուսը Արցախի մասին են: Բացի այդ շուտով կթողարկեմ նոր ձայնասկավառակ՝ Արցախի հին երգերի հիման վրա ձայնագրած: Ունեմ առաջարկներ դրսի հետ կապված, նոր դուետ սիրված երգչի հետ: Կարծում եմ, այս չարախոսությունները հաջողություններիս պատասխանն են: Ես երբեք կաբարեում չեմ աշխատել: Ռեստորանային համալիրներից մեկում եմ աշխատում, որտեղ նույն բեմում երգում են Նարեկ Բավեյանը, Միհրան Ծառուկյանը և այլն»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Գայա Արզումանյանը՝ պատգամավորներից մեկի որդու հետ նշանվելու և այն չեղյալ համարելու մասին

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին