▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ հետաքրքիր ու ինտրիգային նախագիծ է,որը հայ հեռուստադիտողին կպահի հեռուստաէկրանի դիմաց. Մերի Հակոբյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Մերի Հակոբյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Ամանորի հետ կապված Մերին ամենաշատը սիրում է եղեւնու զարդարման արարողությունը, քանի որ այդ առումով նա ունի իր հատուկ բացատրությունը. «Ամանորի հետ կապված ամենակարեւոր կողմերից մեկը եղեւնին է: Ասում են՝ եղեւնին պատմում է տանը բնակվող մարդկանց ճաշակի մասին: Ես էլ ամեն տարի մինչ եղեւնին զարդարելը շատ լուրջ եմ պատրաստվում, չեմ սիրում ամեն տարի նույն զարդարանքներով զարդարել»,- նշեց մեր զրուցակիցը:

2016-ին Մերի Հակոբյանը նկարահանվեց «Աբելի քույրը» հեռուստասերիալում, նախորդ տարվա ընթացքում ձեռք բերած աշխատանքային ակտիվությունը դերսանուհու համար կպահպանվի նաեւ 2017-ին. «Նախորդ տարի ATV-ին ինձ համար երկրորդ տուն դարձավ. Ես սիրով եմ այստեղ աշխատում ու հաճույքով եմ մտնում իմ տուն: Այս տարի եւս շարունակելու եմ աշխատել նույն հեռուստաընկերությունում, որին զուգահեռ կաշխատեմ նաեւ Արմենիա TV-ում: Այս շրջանում նկարահանվում եմ մի նախագծում, որի մասին մանրամասներ դեռ հայտնել չեմ կարող, միայն կասեմ, որ շատ հետաքրքիր ու ինտրիգային նախագիծ է, որը հայ հեռուստադիտողին կպահի հեռուստաէկրանի դիմաց»,- պատմեց դերասանուհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին