▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Թուրքիան տարբեր ամբիոններից Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ քարոզչություն է անում

Ազատազրկմանս պատվիրատուներին խոստանում եմ` բոլորը պատժվելու են, պատվիս հարցն է. Անի Հովհաննիսյան

Հայաստանից 850.000 դոլարի ապրանք են արտահանել Թուրքիա՝ հիմնականում ոսկեղեն

Մահացած զինծառայողը վերադարձել էր Հայաստան՝ ուսումը շարունակելու. նա ծառայել էր ՌԴ զինված ուժերում

Լայանան ընտանիքի հետ Ամանորն անցկացրել է Օդեսայում. վախերով լի վերադարձ թռիչքը երգչուհին երբեք չի մոռանա



2017-01-12 13:44:06

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Լայանան պատմել է Օդեսայում տոներն անցկացնելու ու արկածներով լի վերադարձի մասին:

«Այս  տարի Ամանորի գիշերը անցկացրել եմ Հայաստանում եւ հենց գիշերն էլ անմիջապես մեկնել եմ ընտանիքիս մոտ՝ Օդեսա: Ամուսիսն, աղջիկս եւ սկեսուրս ինձ այնտեղ սպասում էին, ես ավելի շուտ չկարողացա մեկնել, քանի որ նախապես աշխատանքային պայմանավորվածություն ունեի»,- պատմեց երգչուհին ու շարունակեց.

«Որոշեցինք տոնական օրերը անցկացնել դրսում եւ արդյունքում շատ գեղեցիկ օրեր ունեցանք: Աղջկաս համար Օդեսայի Ամանորը իսկական հեքիաթ էր՝ ամենուր լույսեր, ձիեր, բարձր տրամադրություն: Այնտեղ Ձմեռ պապիների յուրաքանչյուր քայլափոխի կարելի էր հանդիպել»:

Տոնական օրերը երգչուհու ընտանիքի համար անմոռանալի են անցել, սակայն վերադարձը լի է եղել արկածներով: Նրանք ստիպված են եղել եղանակային վատ պայմաններից ելնելով ժամերով սպասել օդանավակայանում, ապա միայն Թուրքիա մեկնելով՝ վերադառնալ Երեւան.

«Օդեսա-Երեւան չվերթի փոխարեն եկանք երեք իքնաթիռ փոխելով՝ Օդեսա-Ստամբուլ-Կիեւ-Երեւան չվերթներով: Եղանակը թռիչքի համար բարենպաստ չէր, ոչ մի օդանավակայան ինքնաթիռների չէր ընդունում. Մրրիկ, փոթորիկ եւ ձյուն՝ ալեկոծ ծովի վրայով անհնար էր թռչել: Երբեք չենք մոռանա այս Նոր տարին: Համարյա թե երկու տարեկան Էլինան իրեն իսկական հերոսի նման պահեց, հենց ինքնաթիռ էինք նստում, քնում էր, հենց վայրէջք էինք կատարում՝ արթնանում էր, իսկ մենք անդադար վազում էինք այս քաղաքից մյուսը, այս օդանավակայանից՝ մեկ այլը, որպեսզի շուտ հասնեինք Հայաստան»: 

2017-ի հետ կապված երգչուհին մեծ սպասելիքներ ունի.

«2017-ից այնքան սպասելիքներ ունեմ, նույնսիկ չգիտեմ, որոնք առաջնային հորիզոնականում առանձնացնեմ: Տարին, միանշանակ, աշխատանքով առատ է լինելու: Ի դեպ՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը, թող 2017-ը միմիայն խաղաղություն ու առողջություն բերի, քանի որ այդ երկու գործոնի դեպքում մնացած ամեն բան կարելի է ստեղծել ու ձեռք բերել»,- ավարտեց Լայանան:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.