▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 տարի է` ցանկությունս չի փոխվում, որն ավելի շատ հրաշքի հետ եմ կապում. ուզում եմ որդուս առողջ տեսնել. Լիլիթ Կարապետյան

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Լիլիթ Կարապետյանը կայքի հետ զրույցում կիսվել է ամանորյա ամենամեծ ցանկությամբ ու պատմել իրենց տան տոնական անցուդարձի մասին:

«Այս տարի իմ եզակի ամանորներից էր, որ կեսգիշերին տանն էի ու 12-ը նշեցի որդուս, մայրիկիս, ընկերուհուս հետ միասին, որից րոպեներ անց շտապեցի աշխատանքի ու շարունակեցի Ամանորը նշել գործընկերներիս հետ»,- պատմեց Լիլիթն ու շարունակեց.

«Եթե տանը կա փոքրիկ, ուրեմն տոնն ինքնին ապահոված է ու շարունակվում է մինչ հին Նոր տարի: Կարենի հետ Ամանորից դեռ մեկ ամիս առաջ էինք Ձմեռ պապին նամակ գրել: Պետք է անկեղծորեն ասեմ, որ տղաս շատ հետաքրքիր բալիկ է, երբեք նվերների հարցում ագահություն չի ցուցաբերում, անգամ նամակ գրելիս ինքս էի նրան հուշում, թե ինչ ուզի: Առհասարակ, նվերներ ստանալիս էլ շնորհակալություն է հայտնում, ուրախանում, բայց նաեւ իրեն շատ զուսպ է պահում: Տղաս լեգոների սիրահար է, ձմեռ պապից լեգոներ էր խնդրել, ես էլ ԱՄՆ-ից նրան այնքան շատ լեգոներ էի բերել, որ մինչ այսօր մենք դեռ միասին հավաքում ենք ու դեռ կան չբացված տուփեր: Ձմեռ պապիկի նվերների շարքում նաեւ ատրճանակների հավաքածու էր տեղ գտել, իսկ գլխավոր նվերը iPad 4-ն էր, որը նա շատ էր ուզում ունենալ: Սակայն հետաքրքիրն այն էր, որ նվերը ստանալուց հետո Կարենը երկար ժամանակ չէր կարողանում հրաժարվել իր հին iPad-ից, քանի որ խաղերի փուլեր էր անցել, իսկ նորի դեպքում ամեն ինչ նորից պետք է սկսեր: Ինչեւէ, ես կարողացա նրան համոզել, որ նա կրկին կկարողանա հաղթանակներ գրանցել իր սիրելի խաղերում: Տղայիս նվերներն այս տարի իսկապես շատ-շատ էին, անգամ կատակելով ասում էի, թե նրա ծննդյան օրն է»:

Խոսելով ամանորյա երազանքների ու ցանկությունների մասին՝ Լիլիթ Կարապետյանը անկեղծացավ.

 «Կարծում եմ՝ ամեն մարդ հերթական Նոր տարվա հետ կապված ինչ-որ նպատակներ է ունենում, հույսեր կապում: Եթե տարիներ առաջ, երբ դեռ որդիս չէր ծնվել, իմ բոլոր ամանորների գլխավոր ցանկությունը մորս, իմ ու հարզատներիս առողջությունն  էր, ապա արդեն յոթ տարի է, ինչ իմ ցանկությունը չի փոխվում. Ուզում եմ որդուս առողջ տեսնել՝ սա իմ երազանքը չէ, քանի որ երազանքները կարող են նաեւ չկատարվել, սա իմ մեծ ցանկությունն է, որն ավելի շատ հրաշքի հետ եմ կապում: Մեր տանը մի սովորություն կա՝ ամեն Նոր տարվա կեսգիշերին, 12 զանգերի հետ մեկտեղ մենք մեր ցանկությունն ենք գրում թղթին, այրում ենք ու շամպայնով խմում: Այս տարի էլ մենք բոլորս, անգամ յոթամյա տղաս արագ գրեցինք մեր ցանկությունը, այրեցինք ու խմեցինք տոնական շամպայնը: Մեր բոլորի ցանկությունը մեկն է, որ Աստծո կամոք որդիս առողջանա: Ես մեծ հույս ունեմ, որ կգա այդ օրը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին