▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրական սեքսուալությունը միայն գեղեցիկի հետ է ասոսցացվում. Մարգարիտա Բարխոյան

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Մարգարիտա Բարխոյանը երեկ երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովոկաը:

«Հավատում եմ»՝ այսպես է կոչվում Մարգարիտայի նոր երգը, որի երաժշտության ու խոսքերի հեղինակն ինքն է .

«Երգը ես եմ հեղինակել: Այն սիրո մասին է, հոգեվիճակ ու սպասում կա երգում, որը փորձել ենք արտացոլել նաեւ տեսահոլովակով: Կարծում եմ՝ համապատասխան տեսահոլովակ նկարահանվեց. Ինձ համար շատ կարեւոր է, որ պատկերը չխանգարի երգն ընկալելուն: Կարճ ժամանակ է, ինչ տեսահոլովակը հասանելի է ու արդեն բազում դրական կարծիքներ եմ լսել: Շատ ուրախ եմ, որ հնադիսատեսիս այն դուր է եկել»,- մեզ հետ զրույցում նշեց Մարգարիտան:

Տեսահոլովակում երգչուհին հանդես է եկել բաց ու անկեղծ հագուստով: Մինչ պրեմիերան էլ տեսահոլովակից արված լուսանկարներն արդեն քննարկումների էին արժանացել: Հետաքրքրվելով, թե ո՞ւմ գաղափարն էր գեղեցիկ, սեքսուալ տեսարանները եւ նաեւ նկարահանվելուց առաջ մեր քննադատ հանրությունից վախեր չի ունեցել արդյոք, պատասխանեց.

«Ճիշտ նկատեցիք՝ կադրերը գեղեցիկ են ու սեքսուալ: Սա նշանակում է, որ ամեն ինչ ճիշտ է արված, քանի որ իրական սեքսուալությունը միայն գեղեցիկի հետ է ասոսցացվում: Այդ ոճով ներկայանալու գաղափարն իմն էր. հագուստների ընտրությունը եւ կերպարներս ամբողջությամբ նախապես մտածված էր իմ կողմից: Այսօր, դատելով արձագանքներից, հասկացա, որ ամեն ինչ ճիշտ եւ տեղին էր արված: Շատ դրական կարծիքներ եմ լսել թե երգի, թե տեսահոլովակի հետ կապաված»:

Վերջին շրջանում Մարգարիտա Բարխոյանը բավականին ակտիվ է աշխատում, նոր տեսահոլովակներն ու երգերը անդադար հաջորդում են միմյանց: Հետաքրքրվելով, թե ո՞րն է լիելու երգչուհու հաջորդ քայլը, ընդգծեց.

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին