▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի ընտրակեղծիք չի եղել մեր ընտրության մեջ. Անդոյի և կնոջ սիրո խոստովանությունը

Life.panorama.am-ը գրում է. Զույգն արդեն հինգ տարի է, ինչ ամուսնացած է, նրանց սերն օր օրի է ավելանում ու դա փաստում է նրանց ջերմությունը միմյանց նկատմամբ, իսկ Անդոյի ու Մերիի սիրո պտուղն արդեն չորս տարի է, ինչ ավելի է գեղեցկացրել նրանց սիրո պատմությունը: 

Ի դեպ՝ Անդոյի հումորի զգացումն անգամ սիրո խոստովանության ժամանակ նրան չի լքում:

Անդրանիկ Հարությունյան


 «Սիրելիս, ես ընտրել եմ քեզ, դու ընտրել ես ինձ: Ոչ մի ընտրակեղծիք չի եղել մեր ընտրության մեջ: Մենք կազմել ենք մի դաշինք, որը բաղկացած է սիրո եւ երջանկության չծերացող երկու կուսակցությունից: Մենք, ինչպես մեր իշխանությունը, չունենք ընդիմություն՝ ի դեմս զոքանչիս եւ սկեսուրիդ: Մենք անկեղծորեն ամեն ինչ անում ենք, որ մեր սիրելի ու միակ ժողովուրդը, այսինքն՝ Էլենչոն, ուրախ եւ երջանիկ ապրի: Ես սիրում եմ քեզ»:

Մերի Հովհաննիսյան

 «Իմ «հալալ», շնորհավորում եմ այս գեղեցիկ ու սիրով լի օրվա կապակցությամբ: Հոգատար հայր, բարի մարդ ու լավ ամուսին, ուզում եմ առողջ լինես: Մենք քեզ սիրում ենք»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին