▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինս ինձ շատ գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց ու գումար, որպեսզի ինքս ընտրեմ իմ նվերը. Սոնա Շահգելդյան

Ամուսինս ինձ շատ գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց ու գումար, որպեսզի ինքս ընտրեմ իմ նվերը. Սոնա Շահգելդյանը՝ ծննդյան օրվա ու սիրո տոնի մասին

Life.panorama.am-ը գրում է. Փետրվարի 14-ը երգչուհի Սոնա Շահգելդյանի համար կրկնակի տոնական օր է: Այդ օրը նա առաջին հերթին նշում է ծննդյան տարեդարձը, ապա սիրո տոնը:

Երգչուհին պատմել է, թե ինչպե՞ս է տոնական օրն անցկացրել, ովքե՞ր են ներկա եղել ու ի՞նչ նվերներ է ստացել:

«Կարծում եմ՝ պատահական չէ, որ ծննդյանս օրը համընկել է Սուրբ Վալենտինի տոնի հետ: Ինձ համար հաճելի է գիտակցումը, որ այդ օրը ողջ աշխարհը տոնում է որպես սիրո տոն: Կյանքում սերը շատ եմ կարեւորում, թերեւս կյանքի միակ իմաստը սերն է՝ իր բոլոր դրսեւորումներով. երջանիկ է այն մարդը, ով սիրում է ու սիրված է: Գուցեւ օրվա խորհուրդն է պատճառը, որ իմ մեջ սերը շատ է»,- մեզ հետ զրույցում նշեց 31-ամյա երգչուհին ու ընդգծեց՝ տարիների գումարն իր վրա ոչ մի վատ ազդեցություն չի ունենում.

«Եթե կան մարդիկ, ովքեր իրենց ծննդյան օրերին տխրում են, ապա ինձ մոտ ճիշտ հակառակն է: Ես շատ ուրախ եմ լինում այդ օրը եւ երեկ բացառություն չէր: Կարծում եմ՝ մարդու տարիքը կապ չունի իր հոգեվիճակի հետ: Կարեւորը թեթեւ ու ուրախ ապրելն է, սիրել կյանքն ու քեզ շրջապատող մարդկանց: Անգամ կարեւոր չէ՝ արտաքնապես մեծ ես երեւում, թե՝ ոչ: Ես երբեք չեմ կենտրոնանում տարիքիս վրա, թեեւ շնորհակալ եմ Աստծուն, որ արդեն 18 տարի է, իմ սիրելի բեմում եմ, նաեւ ունեմ ամուսին ու հրաշք փոքրիկ, ով կյանքիս իմաստն է»,- հավելեց Սոնան:

Երգչուհին ամեն տարի ծննդյան օրը խնջույք է կազմակերպում, երեկ եւս ընկերական մթնոլորտում փոքրիկ հավաքույթ է կազմակերպել.

«Սիրում եմ տարեդարձս նշել: Երեկ երեւանայն ռեստորաններից մեկում ըկերական շրջապատով նշեցինք իմ օրը: Ներկաների թվում էին իմ մտերիմ ընկերները, մայրս, տատիկս, ամուսինս ու բալիկս: Շատ հաճելի երեկո ունեցանք, կարեւորը՝ անկեղծորեն բոլորը ուրախացան»,- նշեց երգչուհին:

Հետաքրքրվելով՝ թե ի՞նչ նվեր էր պատրաստել ամուսինը, պատասխանեց.

«Նախ պետք է ասեմ, որ ես էլ բոլոր կանանց նման սիրում եմ, երբ հաճելի անակնկալներ են մատուցում ինձ, սակայն նվերի արժեքը երբեք չեմ կարեւորում: Երեկ շատ նվերներ ու անակնկալներ ստացա, բայց ինձ համար կարեւորը հարգանքն ու սերն է իմ հանդեպ: Ուրախ եմ, որ սիրված եմ ոչ միայն շրջապատիս կողմից, այլեւ ամուսնուս ծնողերի, որոնց նկատմամբ ինքս էլ մեծ սիրով ու հարգանքով եմ լցված: Ինչ վերաբերում է ամուսնուս նվերին՝ նա ինձ շատ գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց ու գումար, որպեսզի ինքս ընտրեմ իմ նվերը»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին