▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհահռչակ դիզայները Հայաստան է եկել ամուսնանալու նպատակով

 «Իրավունք»-ը գրում է. 12 տարի անց Ֆրանսիայից Հայաստան է ժամանել «Farell» զուգագուլպաների համաշխարհային բրենդի հիմնադիր, ծնունդով գյումրեցի հայ դիզայներ Գոռ Հարոյանը, որի ստեղծած զուգագուլպաները կրում են աշխարհահռչակ այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Փերիս Հիլթոնը, Լարա Ֆաբիանը, Ֆրանսուա Օլանդի կինը եւ այլք:

Պարզվում է` հայ դիզայներին հայրենիք է բերել ոչ միայն կարոտը, այլ նաեւ մի կարեւոր իրադարձություն, ինչի մասին նշեց հետեւյալը.

- Արդեն 4-5 տարի է, ինչ սիրահարված եմ ու ճանաչում եմ ապագա կնոջս` Անիին, եւ, վերջնականապես, որոշեցինք օրինականացնել մեր հարաբերությունները: Ի դեպ, նա եւս գյումրեցի է: Ճիշտ է, մենք առաջին անգամ հանդիպել ենք Ֆրանսիայում, հետո ուրիշ երկրներում, բայց երբեք Հայաստանում չէինք հանդիպել, դրա համար էլ որոշեցինք, որ մեր միության արարողությունն անենք հենց հայրենիքում:

- Ինչո՞ւ 12 տարի ապրելով եվրոպական երկրում` որոշեցիք, այնուամենայնիվ, կյանքի ուղեկից ընտրել հայուհու:

- Բոլորին այդ հարցը հետաքրքիր է, ինձ ասում են` ինչո՞ւ հայուհի, չէ՞ որ դուք անընդհատ տարբեր երկրներում եք լինում եւ այնպիսի բնագավառում եք աշխատում, որտեղ հայերը քիչ են: Պատասխանը մեկն է` որովհետեւ հայ կինն ուրիշ է, մեր ընտանեկան բարքերին հավատարիմ է ու ընտանիքի սյունն է: Դրա համար էլ ասացի` Անիիս հետ եմ ամուսնանալու եւ վերջ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին