▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարգին Հայկոն «Счастья! Здоровья!» ֆիլմի պրեմիերայի ձգձգման պատճառների մասին

Tert.am Lifeը գրում է. Նախորդ տարի նկարահանվեց «Счастья! Здоровья!» գեղարվեստական նոր ֆիլմը, որը հայ-ռուսական համատեղ նախագիծ է: Հայկական կողմից ֆիլմը նկարահանել են  Հայկ Մարությանն ու իր թիմը։ Ֆիլմի պրեմիարեն պետք է կայանար կա´մ 2016-ի աշնանը, կա´մ 2017-ի գարնանը, սակայն ուշանում է: Կայքը դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանից հետաքրքրվեց, թե երբ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա:

«Հայկական մասով մենք նկարահանել ենք ֆիլմը, սակայն սա համատեղ աշխատանք է: Ռուսական կողմի նկարահանումների հետ մենք կապ չունենք, և չգիտեմ՝ ինչու է այն հետաձգվել»,- ասաց Հայկն ու հավելեց, որ ֆիլմն էկրան կբարձրանա, երբ նկարահանումներն ավարտվեն նաև Ռուսաստանում:

Նշենք, որ ֆիլմի գլխավոր հերոսներին՝ փեսացուին և հարսնացուին մարմնավորում են  Հայկ Մարությանը և Նատալյա Ռուդովան։ Կատակերգության մյուս դերակատարներն են՝ Հրանտ Թոխատյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արևիկ Սանթրոսյանը, Յուրի Իգիթխանյանը և այլք:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին