▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուրբ Վալենտինը, մնացած օրերիս նման, ես անց եմ կացնում իմ միակ սիրո հետ». Սոֆի Մխեյան

Երկար ժամանակ է շոուբիզնեսյան ակտիվ «կյանքից» բացակայում է հայտնի և սիրված երգչուհի Սոֆի Մխեյանը:

mypage.am-ը խոսել է Սոֆիի հետ ու փորձել է հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված նրա բացակայությունը ու պասիվությունը:

-Բարև Ձեզ Սոֆի: Նախ շնորհակալ ենք, որ Ձեր աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկում մեզ հարցազրույց տալու համար ժամանակ գտաք: Առաջին հարցը. Ինչո՞վ է պայմանավորված Ձեր պասիվությունը, ինչո՞ւ երկար ժամանակ չեք երևում հեռուսաէկրաններին ու երբ հանրությունը նորից կլսի Ձեր աշխատանքների մասին:

-Բարև Ձեզ: Շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկի համար, բայց, եթե անկեղծ լինեմ, մի քիչ զարմացած եմ Ձեր կողմից հնչեցրած հուսահատ հարցերից: Շուբիզնեսյան անծայրածիր աշխարհ մուտք գործելու օրվանից սկսած, ես միշտ աշխատել եմ, երբեք չեմ եղել պասիվ ու չեմ դադարել (չեմ էլ դադարելու) հանդիսատեսին ներկայանալ թարմ և հետաքրքիր նորություններով: Այո՛, չեմ ժխտում, որ ես այն երգչուհին չեմ, որ ամեն մի կատարած փոքր քայլիս մասին բարձրաձայնեմ զուտ ուշադրության կենտրոնում լինելու ու որոշակի դիվիդետներ հավաքելու համար: Սիրում եմ բարձրաձայնել միայն մեծ ու հետաքրքիր նորությունների մասին՝ չհոգնեցնելով մարդկանց, բայց վստահեցնում եմ, որ Սոֆի Մխեյանը կա ու կլինի:

-Լավ, փորձեմ, հուսահատ հարցերից միանգամից անցում կատարել ռոմանտիկ հարցերին: Իհարկե, յուրաքանչյուր հանդիսատեսի, յուրաքանչյուր հայտնի մարդու երկպագուին հետաքրքրում է իր «աստղի» անձնական կյանքը: Ես չեմ կարող Ձեզ չուղղել, թերևս, ամենակարևոր հարցերը․ ի՞նչ նորություններ կան Ձեր անձնական կյանքում, ո՞ւմ հետ եք անցկացրել Սուրբ Սարգսի ու Սուրբ Վալենտինի տոները:

-Ես սպասում էի այս հարցին, բայց սովորաբար միշտ վերջում էին այս հարցը ինձ ուղղում: Դուք մի փոքր առաջ ընկաք, բայց ինչևէ… Փորձեմ լինել հակիճ՝ Սուրբ Վալենտինը, մնացած օրերիս նման, ես անց եմ կացնում իմ միակ սիրո հետ, իսկ «իմ միակ սեր» ասվածը դա իմ սիրելի աշխատանքն է և իհարկե Սոֆի Մխեյան երգչուհու առօրյան: Անձնական կյանքիս մասին էլ նույնպես փորձեմ լինել հակիճ՝ հանրությունից ոչինչ չեմ թաքցնում ու չեմ էլ փորձելու թաքցնել: Եթե ինչ որ նշանակալից իրադարձություն տեղի ունենա իմ կյանքում, վստահեցնում եմ, որ բոլորը դա առաջինը ինձնից կիմանան, իսկ եթե ես որևէ փոփոխության մասին Ձեզ չասեմ, ապա մի հավատացեք այլ հերյուրանքների:

-Սուրբ Վալենտինի տոնին նվիրված համերգից, կայքերում մեկում հայտնվեց Ձեր լուսանկարը անծանոթ երիտասարդի հետ: Ո՞վ է նա, ի՞նչ կապ ունի Ձեր հետ: Միգուցե ժամանակ անց հենց Ձեզնից կսպասենք անձնական կյանքում տեղի ունեցող հետաքրքիր նորության:

-Պետք է Ձեզ տխրեցնեմ…Նա սկսնակ երգիչ է, իսկ ես նրա պրոդյուսերն եմ… ոչինչ ավելին և վստահ եմ, որ Դուք նրա մասին դեռ կլսեք:


-Եթե սկսեցինք խոսել հերյուրանքների մասին, ապա չենք կարող չանդրադառնալ Ձեր մասին տարածվող խոսակցություններին: Տարածված խոսակցություններից ամենահայտնի դա այն է, որ Սոֆի Մխեյան երգչուհին «գոյություն չէր ունենա», եթե չլիներ նրա հայրը: Արդյո՞ք շատ մեծ է Ձեր հայրիկի ներդրումը Ձեր աստղային կյանքում, համակարծի՞ք եք, որ առանց Ձեր ծնողների Դուք ոչնչի չէիք հասնի:

-Ճիշտ ասած՝ արդեն հոգնել եմ այս հարցից, բայց, հուսամ վերջին անգամ, կպատասխանեմ նրան: Ես հպարտ եմ իմ ընտանիքով, իմ ծնողներով: Առանց իմ հոր աջակցության ես ոչ միայն հայտնի երգչուհի չէի դառնա, այլև չէի դառնա այն կայացած անձնավորությունը, որը կամ այսօր: Այո, ես շատ շնորհակալ եմ իմ հայրիկից՝ իմ կյանքի յուրաքանչյուր փուլում իր աջակցության ու խորհուրդների համար: Ես շատ ուրախ եմ, որ իմ բոլոր հաջողությունները կապվում են իմ հոր անվան հետ. դա միայն հպարտանալու ու ուրախանալու առիթ է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին