▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախեցնող էր, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյան

 

Life.panorama.am-ը գրում է. Անի Ամիրյանն իր ֆեյսբուքյան էջում ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանի ու իր լուսանկարով է կիսվել եւ այդպիսով ակնարկել սպասվելիք համատեղ աշխատանքի մասին:

«Շատ կարեւոր է, որ քեզ հավատում են, եւ Մհերը բացի դրանից եւ դրանից առավել ստիպեց, որ ես ինձ հավատամ: Արդյունքը` շուտով: Շնորհակալ եմ»:

Ահա այս գրառմամբ Անի Ամիրյանը հայտնել է` շուտով հեռուստադիտողը կտեսնի իր առաջնախաղը: Կայքը հետաքրքրվել է սպասվելիք աշխատանքի մասին, սակայն Անի Ամիրյանը նշել է, որ ֆիլմի մասին փակագծեր բացելու իրավունքը դեռեւս չունի:

Մեզ հետ զրույցում Անին պատմել է.

«Մհերի կողմից առաջարկ ստացա` նկարահանվել իր նոր ֆիլմում ու սիրով համաձայնեցի, չնայած նրան, որ դա ինձ համար մեծ անակնկալ էր: Նախ որպես հանդիսատես պետք է նշեմ, որ նախկինում Մհեր Մկրտչայնի նման ստեղծագործողի մենք չունեինք, նրա նկարահանած «Կյանք ու կռիվ» ֆիլմն ինձ համար ուղղակի աննախադեպ էր: Ընդ որում կարող եմ հաստատ փաստել, որ Մհերի ստեղծած աշխատանքային ոճն էլ է աննախադեպ մեր երկրում. նրա հավաքած թիմում չես գտնի գոնե մեկին, ով պրոֆեսիոնալ չէ իր աշխատանքում: Մհերը շատ հետաքրքիր աչք, հոտառություն ու միտք ունի, իսկ այդ ամենից զատ` նաեւ արտակարգ ընկեր է ու մարդ: Առհասարակ, ես իր տեսակի համար շնորհակալ եմ: Ես զգացի Մհերի հավատն իմ հանդեպ, իսկ դա շատ կարեւոր է, այդ պարագայում անկախ քեզնից ուզում ես լինել լավագույնը»:

Անի Ամիրյանի համար սա առաջին քայլն է` որպես դերասանուհի.

«Նախկինում երբեք որպես դերասանուհի հանդես չեմ եկել, թեեւ ավարտել եմ ԵՊՄՀ-ի «Ռեժիսուրա» բաժինն ու արդեն տասը տարուց ավելի է, ինչ դասավանդում եմ: Այնպես որ, դերասանի մասնագիտության վերաբերյալ բավականին խորը գիտելիքներ ունեմ, որը չէի ծառայեցրել պրակտիկայում»,- նշել է Անին, իսկ հարցին, թե վախեցնող չէ՞ր արդյոք առաջին քայլերը այս ոլորտում, պատասխանել է.

«Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ, քանի որ նրա մոտ միջակություն լինել չէր կարող, պետք է արդյունքը լավագույնս լիներ: Սկզբում թվում էր, թե հատուկ բաներ պետք է անեի, որ կարողանայի հասնել արդյունքի, բայց Մհերը կարողացավ իմ մեջ փնտրել ու գտնել այն, ինչ պետք էր երկուսիս էլ»:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին