▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրով ապրող մարդիկ ենք.Թաթուլ Ավոյանը` սրտի վիրահատության և ամուսնալուծության լուրերի մասին

 Tert.am-ը զրուցել է երգիչ Թաթուլի հետ: Զրույցից մեկ հատված ներկայացնում ենք ստորև.

–Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչող քննադատություններին։

–Ճանաչված եմ ու ով պետք ա սիրի, լսի սիրում ա, լսում ա։ Նենց չի, որ պարտադիր պիտի բոլորը լսեն ու սիրեն ինձ։ Լսողը լսում է, քննադատողը՝ քննադատում։ Էդ քննադատելը հեռու չի մեր ազգից։ Եթե մի մարդ քեզ չքննադատի, ուրեմն քեզանից ոչնչություն ես ներկայացնում։ Քեզանից մի բան ես ներկայացնում չէ՞, որ քննադատում են։ Քուչեն էնքան պարապ մարդիկ կան։ Էտի համ էլ ավելի լավ ա` ռեկլամ ա:

Առողջական ի՞նչ խնդիր ունեք։

–Սիրտս օպերացիա արեցին։ Հիմա նորմալ եմ զգում ինձ։ Իրանց տված դեղերով, իրանց հսկողության տակ։ Տենց էլի, օրով ապրող մարդիկ ենք։

–Թաթուլ, խոսակցություններ են պտտվում, որ ամուսնալուծվել եք։

–Էտ ո՞վ ա իմ ընտանեկան հարցերը լուծում։ Ընտանեկան ինֆորմացիաները ընդհանրապես կարիք չկա ճշտելու։ Ամեն մարդ թող իրա ընտանիքով զբաղվի ու ուրիշի ընտանիքի հետ կապ չունենա։ Եթե արվեստից եք հարց տալիս, տվեք։

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին