▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին

 

  
Life.panorama.am-ը գրում է. Երգիչ Գոռ Սուջյանը վերջին մեկ տարին անհամեմատ պասիվ է աշխատում, նրան հազվադեպ կարելի է տեսնել նոր աշխատանքներով. կայքը պարզել է, թե ինչո՞վ է պայմանավորված Գոռի լռությունը.
 
  «Նախորդ տարի որոշ համագործակցություններ ունեցա, բայց ինչ խոսք, պասիվ աշխատանքս նկատելի է, որը իրականում պայմանավորված է առաջիկայում նոր թափ հավաքելով: Միաժամանակ, պետք է ընդունել, որ արտիստների համար գալիս են շրջաններ, երբ փոքրիկ դադարները պարզապես պետք են, դա ևս նորմալ աշխատանքային պրոցես է»,- նշեց Գոռը, իսկ տարածված կարծիքների վերաբերյալ, թե երգիչը հիասթափվել է ու չի ցանկանում այլևս երգել, ընդգծեց.
  «Ոչ մի նման բան չկա: Հիասթափության մասին խոսք լինել անգամ չի կարող, ես շարունակում եմ ստեղծագործ կյանքով ապրել, ու նոր աշխատանքներս էլ շուտով տեսանելի կլինեն»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին