▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանուն ազատության պատրաստ եմ ծայրահեղ քայլերի». Ժաննա Բուտուլյան

Life.tert.am-ը գրում է. Ազատության, արժանապատվության և նպատակասլացության ընկալումները յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր են։Կայքն այս թեմայի մասին զրուցել է դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ։ Վերջինս մեզ պատմեց, թե ինչ է իր համար ազատությունը, արժանապատվությունը և նպատակասլացությունը։

 Ազատություն...

 

 Ազատությունն ինձ համար հոգեվիճակ է։ Մարդը նույնիսկ բանտում կարող է լինել ազատ, իսկ ազատության մեջ` ոչ։ Ինձ համար սահմաններ գոյություն չունեն։ Միայն դիմացինիս չվնասելու սկզբունքից ելնելով, հնարավոր է, լինեն սահմանափակումներ։ Մնացած ամեն ինչ ինձ համար թույլատրելի է։Ծողներիս կողմից առաջ եղել են սահմանափակումներ, ինչը շատ ծանր եմ տարել։ Երբ ինձ ինչ-որ հարցում սահմանափակում են, սկսում եմ սխալներ թույլ տալ։ Ազատության մեջ մարդն ընտրության հնարավորություն ունի ու կարող է ընտրել ճիշտ տարբերակը։ Կյանքում իմ քայլերով ապացուցել եմ, որ ես ընտրության իրավունք ունեմ և կարող եմ անել այնպես, ինչպես ճիշտ եմ համարում։ Շատ քիչ եմ սխալվել, եթե սխալվել էլ եմ, ապա հանգամանքների բերումով։ Ընդ որում՝ հենց ազատության պակասից։ Բայց դա առաջ էր։ Հիմա չկան սահմանափակումներ։
Ա

մբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին