▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղաս որոշեց նախագահ դառնալ. Անի Դաշյան

 

Life.panorama.am-ը գրում է. Մոսկվաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանի համար երեկ օրը տոնական էր: Նա իր փոքրիկ ընտանիքի հետ միասին նշում էր որդու ատամհատիկը:

«Եթե տանը բալիկ կա, ուրեմն ամեն օրը տոն է, իհարկե, օրվա վերջում վերածվում ես լավագույն դեպքում քամած լիմոնի եւ քեզ թվում է, թե հաջորդ օրը չես կարողանա անկողնուց վեր կենալ, բայց, փաստորեն, Աստված բոլոր մայրիկներին գերբնական ուժով  ու համբերությամբ է օժտում: Ի դեպ, ամեն գիշեր, երբ Ռոբերտս պատրաստվում է քնել, մտքումս ուրախանում եմ, որ քիչ հետո վերջապես շունչ կքաշեմ, բայց հենց քնում է, սկսում եմ կարոտել ու անհամբեր սպասել լույսը բացվելուն»,- ժպիտով նշել է Անի Դաշյանն ու պատմել Ռոբերտի առաջին ատամիկներից ու երեկվա տոնից.

«Տղաս առաջին ատամիկը բավականին շուտ՝ վեց ամսականում հանեց: Ասում են, որ տղա երեխաները սովորաբար ավելի ուշ՝ 9-10 ամսականում են առաջին ատամիկները հանում, բայց փաստորեն ամեն բան շատ ինդիվիդուալ է: Ու թեեւ Ռոբերտի առաջին ատամիկները շուտ էինք նկատել, բայց ատամհատիկի արարողությունը կազմապերպեցինք երկու ամիս անց: Ի դեպ՝ ատամհատիկի բոլոր աքսեսուարները դեռ ամիսներ առաջ մայրիկս էր Երեւանից ուղարկել ու ամեն օր հարցնում էր, թե երբ ենք նշելու: Մենք էլ ամեն շաբաթ ասում էինք՝ հաջորդ շաբաթ կնշենք ու այդպես շաբաթներ անցնելուց հետո ընտրեցինք փետրվարի 23-ը»,- պատմել է Անին:

Հետաքրքրվելով, թե փոքրիկ Ռոբերտը ինչ մասնագիտություն է ընտրել, Անի Դաշյանը ծիծաղելով նկատել է.

«Ատամհատիկի կարևորագույն հատվածը երեխայի կողմից մասնագիտության ընտրությունն է: Հատուկ պատրաստված թղթերի վրա գրված էին տարբեր մասնագիտություններ, բայց մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու»:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին