▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվան կամուսնանա մինչև մայիս. Հակոբ Հակոբյան

 

 

Life.panorama.am-ը գրում է.Երգչուհի Սիլվա Հակոբյանը վերջին շրջանում հաճախ է բացակայում երկրից, քանի որ արտերկրյա համերգները երգչուհու աշխատանքի ծանրակշիռ մասն են կազմում:Կայքը երգչուհու առաջիկա անելիքների մասին խոսել է Սիլվայի հայրիկի՝ Հակոբ Հակոբյանի հետ, ով զբաղվում է նաեւ երգչուհու պրոդյուսինգով:

Մեզ հետ զրույցում Սիլվայի հայրիկը նշեց, որ այս պահին երգչուհու ընտանիքի համար ամենակարեւորը Սիլվայի ամուսնությունն է.

«Այս պահին որպես հայր ամենաառաջինը մտածում եմ Սիլվայի ամուսնության մասին: Սիլվայի կյանքում այդ կարեւոր արարողությունը կկայանա մինչեւ մայիս: Հիմա մենք նաեւ տեղափոխվում ենք նոր բնակարան, ու այդ հարցերով ենք զբաղված: Այնպես որ, աշխատանքային ծրագրերից զատ, հիմա անձնական հարցերով ենք զբաղված: Սիլվան ունի մեծ ճանաչում ու սեր, մնում է իր երազած ընտանիքը կազմի ու երջանիկ լինի»,- նշեց մեր զրուցակից:

Մեր նկատառմանը, թե կարծիքներ կան, որ Սիլվան ամուսնությունից հետո մշտական բնակությամբ կտեղափոխվի Մոսկվա, պատասխանեց.

«Նման բան չի կարող լինել, քանի որ մենք Սիլվայից չենք կարողանա 10 մետրից հեռու գտնվել: Մեր ու նրանց բնակարաններն անգամ շատ մոտ են, սա հատուկ ենք մտածել, քանի որ գործնական իմաստով եւս մենք շատ կապված ենք իրար ու չենք կարող իրարից հեռու լինել»:

Թեեւ հարսանեկան նախապատրաստությունները շատ ժամանակ են պահանջում, բայց այդ ընթացքում Սիլվան աչքաթող չի անի նաեւ աշխատանքը.

«Ինչպես արդեն հայտնի է՝ Արամեն ու Սիլվան համերգներ են տվել ՌԴ-ի արեւմուտքում, հարավում ու հյուսիսում, մնացել է արեւելյան հատվածի քաղաքներում նախատեսված համերգները, որն էլ կիրականցվի ապրիլին: Մինչ այդ Սիլվան կմասնակցի նաեւ իր լավ ընկերոջ՝ Արամեի, մոսկովյան մենահամերգին: Այդ օրը նրանք կներկայացնեն նաեւ իրենց նոր զուգերգը, որի պրեմիերան կկայանա մոտ օրերս: Ի դեպ՝ շատ գեղեցիկ հայրենասիրական երգ է՝ ժամանակի հոգով ու շնչով գրված, որի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը»,- նշեց նա:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին