▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատերի սիրտն իր երգով հուզած Զեյնաբը փաստորեն սիրտ չունի. Շուշան Պետրոսյան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ադրբեջանի խորհրադարանի պատգամավոր Զեյնաբ Խանլարովան երեկվա լիագումար նիստի ժամանակ կոչ է արել պատերազմ սկսել հայերի դեմ եւ վերադարձնել, այսպես կոչված, իրենց «օկուպացված» տարածքները: «Մեր հողերն օկուպացված են, և մենք մարդկային կորուստներ ենք կրում: Եկեք հետ գրավենք մեր հողերը: Ու՞մ ենք սպասում, այսպես թե այնպես ամեն ամիս մեր զինվորները նահատակվում են: Ես արդեն 25 տարի է Միլլի մեջլիսի պատգամավոր եմ, և մենք միայն խոսում ենք: Մեր երեխաներից դեռ որքա՞նը պետք է մեռնի: Ինչքա՞ն մայր պետք է արցունք թափի…»,- նման զառանցանք է հայտարարել Խանլարովան:

ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետչոսյանն  «Իրավունքի»  հետ զրույցում Խանլարովայի կոչն այսպես որակեց՝ վանդալիզմ:

- Ավելի անմարդկային կոչ երբևէ չեմ լսել։ Ակնհայտ է, որ տիկինը չի տիրապետում սահմանում կատարվող իրադարձությունների իրական պատկերին։ Ասեմ ավելին , անգամ իր օրենսդիր լինելը չի նպաստում մոտիկ լինել ճշմարիտ լուրերին։ Փաստորեն Ադրբեջանի ժողովուրդը իրենց «հզոր բանակի» մասին առասպելներ լսելիս միայնակ չի, Զեյնաբը ժողովրդի հետ է, ժողովրդի կողքին ու բոլորը թմբիրի մեջ են։ Իսկ հակառակ դեպքում, եթե տեղյակ է ու պատերազմի կոչ է անում, դա մի բառով է բնորոշվում Վանդալիզմ:

- Վերջինս արդարացնում է պատերազմի իր կոչը նրանով, թե ամեն օր զոհեր են ունենում։

- Թող չհարձակվեն, դիվերսիաների ողորմելի փորձեր չանեն, զոհ չեն ունենա։ Այսինքն՝ հարևան ՝ դեռ հարյուրամյակը չբոլորած երկրում, ամնեզիայով են տառապու՞մ, լավ, համատարա՞ծ , մեկը չկա՞ այդ տարեց կնոջ հիշողությունը թարմացնի, Հայ Զինվորի մասին պատմական ու արդի փաստերով հագեցած նկարագիրը ներկայացնելով։ Հավելեմ, որ պատմությունից թյուր գիտելիքներ ունի։ Շատերի սիրտն իր երգով հուզած Զեյնաբը փաստորեն սիրտ չունի, եթե իր թոռների տարիքի էրեխեքին պարտության դատապարտող, հայի հետ պատերազմելու կոչ է անում։

Աղբյուրը՝ Իրավունք.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին