▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ՀՀԿ-ի արձագանքը` դպրոցների ու մանկապարտեզների 114 ձայնագրության վերաբերյալ

Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվեց 2 ամսով

Մահացել է «Սիգարի արքա», երաժիշտ Ավո Ուվեզյանը

«Ահաբեկիչները կարող են ներառվել արցախյան հակամարտությունում».Սերժ Սարգսյան

Կկայանա մշակութային աննախադեպ մրցանակաբաշխություն


2017-03-20 15:40:47

 

Կկայանա մշակութային աննախադեպ մրցանակաբաշխություն

Շուտով կկայանա երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանմանը, մասնագիտական համագործակցության դաշտի ձեւավորմանն ու հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաեւ նոր անունների ու տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտմանը միտված  «A21TV» մշակութային ալիքի ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց մշակութային ալիքի տնօրեն եւ մրցանակաբաշխության հեղինակ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ապա հավելեց, որ մրցույթի հայտագրումը սկսվել է.

- Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 4-ն է: Ասեմ, որ արվեստի տարբեր բնագավառներն ընդգրկող այս մրցույթի մտահղացումը «A21 TV» մշակութային հեռուստաընկերությանն է: Մասնակցում են 14-35 տարիքային սահմանում գտնվող անհատներն ու ստեղծագործական խմբերը: Իսկ նպատակն է Հայաստանում ձեւավորել «մշակութային հեռուստաընկերություն» հասկացությունն ու համակարգված ներդրումներով աջակցել երկրում արվեստի զարգացմանը:

- Արթուր, նախորդ տարի մրցանակաբաշխությունը կրում էր «Կառուցելով կամուրջներ» կարգախոսը: Հետաքրքիր է, թե այս տարի ի՞նչ կարգախոս կունենա այն:

- Այս տարի մրցույթը կրում է «Հարթելով ուղիներ» խորագիրը: Այն անցկացվելու է կինոարվեստի, կերպարվեստի, երգարվեստի, հագուստի մոդելավորման անվանակարգերում:  Ի դեպ, ընդգծեմ, որ այս տարի ավելացել է նաեւ պարարվեստը: Կարծում եմ` մեր մրցույթն աննախադեպ է, որովհետեւ այսօր կան տարատեսակ մշակութային փառատոներ, բայց մշակութային ամենամյա հեռարձակվող նման մրցույթ չկա:

- Իսկ ովքե՞ր են ընտրելու Ձեր նշած արվեստի ոլորտների լավագույններին:

-  Հանձնախմբի կազմում են ԵԹԿՊԻ-ի թատրոնի ֆակուլտետի դեկան Աննա Հեքեքյանը, վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, երգահան Արմեն Մովսիսյանը, դիզայներ Միքայել Շարաֆյանը, երգահան Մխիթար Քեթցյանը եւ այլք:

- Եվ ամենակարեւորը` ի՞նչ է սպասվում հաղթողներին:

- Հաղթող մասնակիցներին տրամադրելու ենք «Մշակութային ալիքի» բոլոր հարթակները` ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Հայաստանի հեռուստաընկերությունները եւ, իհարկե, ռադիոն: Իսկ հաջորդ տարի բոլոր մասնակիցները վեբ-կայքեր նվեր կստանան, որտեղ կարող են  ներկայացնել իրենց ստեղծագործական աշխատանքները:

Ի դեպ, հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՆ անդրադառնալով «Մշակութային ալիքի» գործունեությանը մասնավորապես նշել էր. «Շատ հետաքրքիր է, ինձ համար նորություն է, որ այսօր հնարավոր է 24 ժամ մշակութային հեռուստաալիք պահել եթերում: Մենք փորձելու ենք 2017-ն այնքան մշակութային դարձնել, որպեսզի ոչ թե մեկ, այլ երկու-երեք հեռուստաալիք հնարավոր լինի պահել՝ մշակութային իրադարձություններով: Ես կհետեւեմ այս հեռուստաալիքի աշխատանքին, եւ եթե իրապես այն արժեք ներկայացնում է, կփորձենք ինչ-ինչ ծրագրերի աջակցել…»:

Աղբյուրը՝iravunq.com




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.