▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին լուսանկարները «Ազիզյանները» սիթքոմի նոր եթերաշրջանից. ինչ է սպասվում հեռուստադիտողներին

Tert.am-ը  գրում է.«Յուքոմ» ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիումի» գարնանային եթերաշրջանում ապրիլի 3-ից  կցուցադրվի «Ազիզյանները» սիթքոմի 2–րդ եթերաշրջանը, որտեղ նոր զարգացումներ են սպասվում։

Կայքի հետ զրույցում դերասան Հայկ Մարությանը նշեց, որ նոր եթերաշրջանում դերասանական կազմի փոփոխություն չկա։

«Սա կերպարների զարգացան եթերաշրջան է։ Համաշխարհային պրակտիկայից ելնելով` սիթքոմերի երկրորդ եթերաշրջանում ավելի շատ զարգանում են կերպարները, որոնք տարբեր իրավիճակներում ավելի խորն են ուսումնասիրվում։ Յուրաքանչյուր սերիա առանձին իրավիճակ է լինելու, այսինքն` լինելու է սկիզբ, ընթացք ու վերջ»,– ասաց Հայկը։

Կայքը նկարահանման հրապարակում է եղել եւ ֆիքսել backstage կադրեր։

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին