▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարիճ Լիլոն` սեփական բիզնես հիմնելու և ընտրյալ ունենալու մասին

Blognews.am-ը հարցազրույց ունի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Լիլիա Խաչատուրովի հետը, ով ավելի հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ: Վերջինս հանդես էր գալիս նաև «Աբելի քույրը» սերիալում:Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Սեփական վաստակով ոտքերի վրա ամուր կանգնելու համար Լիլյան գաղութից դուրս գալուց հետո մի քանի շատ կարևոր քայլ արդեն արել է: Հաշվապահական դասընթացների է հաճախել ու հիմա բիզնես է հիմնում, որն իր կյանքի մեծագույն նպատակներից մեկն է համարում.

«Ես չեմ սիրում խոսել բաներից, որոնք դեռ պլանային փուլում են: Բիզնեսիս հետ կապված, կարող եմ ասել, որ գործի ահռելի մասն արված է, սակայն մի փոքր ուշ կխոսեմ այդ մասին. հիմա դրա մասին խոսելը ճիշտ չեմ համարում, քանի որ դեռ անելու շատ բան կա: Չմտածեք, թե չար աչքից եմ վախենում, դրա համար էլ թաքուն եմ պահում, չկա նման բան, ես սնահավատ մարդ չեմ, ուղղակի իրոք սիրում եմ խոսել մի բանից միայն այն ժամանակ, երբ արդեն արդյունք կա: Իսկ իմ բիզնեսի արդյունքին դեռ մի փոքր սպասել է պետք: Ամեն դեպքում մի փոքր կբացահայտեմ ու կասեմ, որ բիզնեսս արտադրության հետ կապ ունի: Այսինքն՝ արտադրանք ենք ներկայացնելու սպառողին: Բայց էլի եմ կրկնում՝ սիրով կխոսեմ այդ մասին մի փոքր ուշ»:

Լիլյայի հետ խոսեցինք նաև անձնական կյանքի մասին. «Ես հիմա իսկապես երջանիկ եմ ինձ համարում: Այնպիսի փուլ է իմ կյանքում, որ վստահ կարող եմ ասել՝ ամեն ինչ լավ է: Գիտե՞ք, կինը երջանիկ է, երբ սիրված ու գնահատված է ու նաև սիրում է: Իմ կյանքում այդ ամենը կա, և դա ինձ ուժ է հաղորդում, ես ավելի ինքնավստահ ու համարձակ եմ դառնում այդ ամենից ու վախեր չունեմ ինչ-որ նոր բան նախաձեռնելու համար: Ես գիտեմ մի բան՝ միշտ պետք է փորձել: Կստացվի, թե չէ, դա արդեն այլ կողմն է, սակայն փորձել, ձգտել միշտ էլ պետք է: Ուզում եմ, որ բոլորը դա հասկանան ու հատկապես մեր հայ կանայք: Երբեք ուշ չէ ամեն ինչ նորից սկսելու համար, երբեք պետք չէ նայել անցյալիդ սխալներին ու վախենալ, որ նորից մի բան այնպես չի ստացվի, նորից կսխալվես: Համարձակ եղեք, միշտ հիշեք, որ ձեր կյանքը ուրիշը չի ապրել, ու հետևաբար, ուրիշ ոչ ոք, բացի ձեզանից, չգիտի՝ իրականում ինչ է ձեզ պետք»:

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին