▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվարությամբ եմ ընտրություն անում. Սյուզի Մելիքյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

Tert.am-ը հարցազրույց ունի երգչուհի Սյուզի Մելիքյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Պասիվանալու պահ չկա, ուղղակի խնդիրն այն է որ ես դժվարությամբ եմ ընտրություն անում: Երգը պետք է լիարժեք իմ սրտով լինի, լիքը բաներ համապատասխանեն իմ ոճին, որ կարողանամ երգել: Ես երկար ժամանակ սպասում եմ մինչև իմ սրտով երգ լինի: Երգն  ինձ համար այնպիսի ոլորտ է, որ պիտի լիարժեք լցվեմ, հետո նորություն ներկայացնեմ: Ավելի լավ է տարին մեկ անգամ գործ անես, որակով լինի: Ես այնքան դժվար եմ երգ ընտրում, որ իմ սրտով լինի»,- ասաց երգչուհին:

Հարցին՝ իր կարծիքով իր երգացանկում չկա՞ն կոմերցիոն երգեր, Սյուզին արձագանքեց. «Ես, իհարկե, ունեմ կոմերցիոն երգեր, նույն «Տանեմ-բերեմ» երգը կոմերցիոն էր, սակայն ես սիրել էի այն: Եթե լիներ կոմերցիոն, բայց ես չսիրեի, չէի երգի: Ինձ համար բացի կոմերցիայից շատ բաներ կան, որ կարևոր են»:

Ըստ երգչուհու՝ պասիվությունը չի ազդել հրավերների քանակի վրա: «Կստեմ, եթե ասեմ՝ չափից շատ հրավերներ եմ ունենում, բայց լինում են հրավերներ և՛ Հայաստանից, և՛ արտերկրից»:

Սյուզին նշեց, որ այժմ կա նոր գործ, որի վրա աշխատում է, սակայն այդ մասին կխոսի այն ժամանակ, երբ վերջացնի աշխատանքը. «Ուզում եմ ստացվի, նոր խոսեմ այդ մասին»:

Երգչուհին շարունակում է աշխատել նաև որպես դիմահարդար: «Առաջիկայում նաև այդ ոլորտում կլինեն նորություններ: Հետաքրքիր առաջարկներ կներկայացնեմ իմ հաճախորդներին»,- ասաց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև`Ամուսնություն, բաժանո՞ւմ… Սյուզի Մելիքյանն անկեղծանում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին