▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանդր Բաբասյանը` երկրից մեկնելու որոշման և «Կայարանի» դերասանական կազմի հետ մտերիմ չլինելու պատճառների մասին

Tert.am-ը հարցազրույց ունի դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Սաշ, մինչև այս տվածդ հարցազրույցներում նշում էիր, որ երբ երեխադ մի քիչ մեծանա, գալու ես Հայաստան։ Այժմ այստեղ ես և նկարահանվում ես «Կայարան» հեռուստասերիալում։ Այս փուլում Հայաստանում գտնվելդ պայմանավորված է երեխայիդ մեծանալու գործոնո՞վ, թե՞ աշխատանքով։ 

–Մեր Հայաստանում լինելն առաջին հերթին պայմանավորված է երեխայի մեծանալով, չեմ ուզում, որ երեխաս Մոսկվայում մեծանա։  Կարևոր դեր ունի նաև «Կայարան» հեռուստասերիալը, որովհետև Առնոյի կերպարն ինձ շատ է դուր գալիս։ Ավելի շատ կենտրոնանում եմ այդ դերի վրա։ Եթե այլ կերպարը կամ անձնակազմը ինձ դուրս չգար, երկար չէի աշխատի։ Ինձ ոչինչ չի ստիպում մնալ մի տեղ, որտեղ ինձ դուր չի գալիս, բայց էստեղ բոլոր պայմանները ստեղծված են, որ ինձ համար լավ լինի։

Ամեն դեպքում Մոսկվայում բիզնես ունես։ Ի վերջո, մեկնելո՞ւ ես Հայաստանից։

–Մոսկվա հաստատ չեմ  գնալու, քանի որ այնտեղ ինձ լավ չեմ զգում։ Ինձ դուր չի գալիս այնտեղի մտածելակերպը, միջավայրը, մենթալիտետը։ Բիզնեսս այնտեղ շարունակում է գործել, ես էլ հետևում եմ ընթացքին, սակայն այնտեղ չեմ ապրի։

Վերջնական մեր բնակավայրը Հայաստանն է, սակայն առաջիկայում երկար ժամանակով ԱՄՆ մեկնելու առաջարկ ունեմ։ Մինչև տարեվերջ հաստատ Հայաստանում կլինեմ, դրանից հետոն կախված է բանակցություններից։

ԱՄՆ մեկնելու ես բիզնես նպատակո՞վ, թե՞ որպես դերասան առաջարկ ունես։

– Հայաստանում և Մոսկվայում բիզնես ունեմ, հիմա երրորդ երկրի հերթն է։ Ես ամեն տեղ սկսում եմ բիզնեսով, հետո, ինքնըստինյան, ստանում եմ առաջարկներ որպես դերասան։ Առաջարկը վերաբերում է բիզնեսին, սակայն միաժամանակ բանակցություններ եմ տանում նաև նկարահանվելու համար։ Եթե ֆիլմը հաստատվի, կգնամ ԱՄՆ, եթե ոչ` եվրոպական երկիր։

Ինչո՞ւ ես գործնական նպատակներդ դրսի հետ ես կապում։

–Հայաստանում պայմաններն են վատ։ Եվրոպական նույնիսկ ամենամոտ երկրներում, որտեղ հնարավոր է բիզնես հիմնել, այնքան լավ ու հարմար պայմաններ են ստեղծված, որ չես էլ մտածում Հայաստանում բիզնես հիմնելու մասին, ուղղակի Հայաստանը մեր տունն է, սիրում ենք։ Ես այստեղ ունեմ սրճարան, որը 1 տարի է` լավ աշխատում է, սակայն պայմանները բարդ են, թեկուզ մեր հարկային դաշտի առումով։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Հաշվարկով չեմ ամուսնացել, հարսանիքս էլ` ամբողջությամբ ես եմ արել.Ալեքսանդր Բաբասյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին