▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար դա իսկապես անսպասելի էր. Տաթև Հովակիմյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Երեկ՝ Թատրոնի միջազգային օրը, կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվեց վերանորոգված մայր թատրոնում՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, եւ  նվիրված էր անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին: Ամեն տարի այս մրցանակաբաշխությունը իսկական տոն է դարձնում թատերական գործիչների, դերասանների օրը: «Արտավազդ 2017»-ը դերասանուհի Տաթեւ Հովակիմյանի համար այսուհետ ջերմ հիշողույթյուններով կնշանավորվի: «Խոսիր ինձ հետ» ներկայացման համար Տաթեւն արժանացավ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչմանը:

Կայքի հետ զրույցում Տաթեւ Հովակիմյանը պատմեց, որ իր անունը լսեսլիս շփոթվել է եւ միայն ընկերուհու արձագանքից է հասկացել, որ այդ կոչմանը հենց ինքն է արժանացել.

«Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը եւ երեւի հենց այդ անսպասելիությունն է ամենամեծ հաճույքը: Իրոք, չեմ կարող նկարագրել, թե ինչքան չէի սպասում այս մրցանակին, անգամ, երբ հայտարարեցին իմ անունը, սկզբում շփոթվեցի, եւ կողքիս նստած գործընկերուհուս արձագանքից հասկացա, որ իսկապես ճիշտ եմ լսել անունս: Նման պահերին ամենակարեւորը չխառնվելն  է ու հիշել եւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քո այդ հաղթանակի համար ներդրում են ունեցել: Ինչ խոսք, հիմա հուզմունքս շարունակվում է, հաճելի է այս մրցանակը: Ընդ որում ուզում եմ հատում շեշտել, որ հաճելին ոչ թե բուն իրեղեն մրցանակն է, այլ այն փաստը, որ դու գնահատվել ես ոչ միայն հանդիսատեսի, այլեւ տարիների փորձ ունեցող մասնագեների կողմից»,- պատմեց Տաթեւը:

Նոր մրցանակը դերասանուհու համար նոր խթան է լինելու ավելի լավ աշխատելու համար.

«Տեսակով այնպիսինն եմ, որ ամեն մի նոր հաջողությունից հետո դեպրեսիա եմ ապրում ու մտածում, թե այդուհետ ինչպե՞ս եմ աշխատելու, որպեսզի ոչ միայն նոր հորիզոնների հասնեմ, այլեւ արդարացնեմ ինձ վստահողների սպասելիքները: Սա ինձ համար նոր խթան է առաջիկայում էլ ավելի լավ ու ճիշտ աշխատելու համար, ես հիմա իրավունք չունեմ ինձ հավատացողներին ու գնահատողներին հիասթափեցնել»,- հավելեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին