▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված տա՝ գա այն օրը, երբ կկարողանամ ապրել իսկական Էլլայի կյանքով. ի՞նչն է Էլլա Տարունցին տարել օտար ափեր

Armlur.am-ը գրում է. Երգչուհի Էլլա Տարունցը տեւական ժամանակ է՝ ասպարեզում չի երեւում: Երկրպագուները սկսել են անհանգստանալ եւ հետաքրքրվում են՝ ուր է կորել նա, ինչով է զբաղված: Կայքը կապ է հաստատել երգչուհու հետ եւ պարզել, որ նա այժմ Ֆրանսիայում է եւ դեռ մի քանի ամիս էլ կմնա այնտեղ. «Մոտ ժամանակներում Հայաստանում չեմ լինի, որոշակի ժամանակահատված կապրեմ Եվրոպայում, այստեղ մնալու համար ունեմ ե՛ւ գործնական, ե՛ւ անձնական պատճառներ: Ամեն դեպքում, այժմ ինձ մոտ ստեղծագործական բուռն շրջան է»,-պատմեց Էլլան՝ հավելելով, որ գործերից է կախված՝ երբ կվերադառնա Հայաստան: Նա շեշտեց, որ հաճախ է բացակայում հայրենիքից, բայց կրկին վերադառնում է. այս «անհետացումն» էլ ժամանակավոր բնույթ է կրում: Ամեն դեպքում, երգչուհին օտար ափերում միայնակ չէ, այլ, ինչպես ինքը տեղեկացրեց, հարազատների շրջապատում: Մեր այն հարցին, թե ստեղծագործական ինչ նորություններ են սպասվում, երգչուհին պատասխանեց, որ ունի մի շարք նոր երգեր. «Հուսամ՝ մոտ ժամանակներում կներկայացնեմ դրանցից գոնե մեկը՝ տեսահոլովակի տեսքով»,-ասաց նա:

«Իմ բոլոր երգերը հիմնականում թողարկում եմ Երեւանում, իսկ արտերկրում զբաղվում եմ զուտ ստեղծագործելով, նաեւ հանդես եմ գալիս համերգներով»,-պատասխանեց երգչուհին: Նա նաեւ վստահեցրեց, որ առաջիկայում համերգով հանդես կգա նաեւ հայաստանցի հանդիսատեսի համար. «Շատ եմ կարոտել ինձ՝ հանդիսատեսի հետ կենդանի շփումը պահող երգչուհու դերում: Աստված տա՝ գա այն օրը, երբ կկարողանամ ապրել իսկական Էլլայի կյանքով»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին