▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամային լավ տանջեցի, բայց վերջն իմ ուզածին հասա. Սոնա Մաթևոսյան

Life.panorama.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Սոնա Մաթևոսյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև. 

Ծննդյանս օրերի շարքում ամենահիշարժան օրը....
28 տարի առաջ այս օրն էր. այսօրվա պես արեւոտ, պայծառ օր էր: Հիշում եմ՝ մամային լավ տանջեցի, բայց վերջն իմ ուզածին հասա ու լույս աշխարհ եկա:

Բոլոր ժամանակների ամենաթանկ նվերը...
 
Ամենաթանկ նվերն ընտանիքիս, ընկերներիս ու հարազատներիս անկեղծ մաղթանքներն են ու նրանց ներկայությունն իմ կյանքում:

Երբ սիրված ես ու դա ակնհայտ է …
Ինքդ էլ սկսում ես սիրել ու կյանիքն այլ աչքերով նայել: Այդ ժամանակ ամեն ինչ այնքան թեթեւ է:

Ունեմ սիրված մասնագիտություն, լավ ընտանիք ու ընկերներ, բայց պակասում է...

Այսօր պակասում է այն, ինչ կունենամ ապագայում: Չգիտեմ՝ կոնկրետ ինչն է պակասում, երեւ շատ բաներ, որոնք, համոզված եմ, Աստծո կամոք անպայման կլրացնեն կյանքս:
Երազանքներ... ախ, այդ երազանքները...

Ախ, այդ երազանքները, եթե չլինեին, շատ անիմաստ կլիներ կյանքս: Ես ամեն օր ոգեշնչվում եմ իմ երազանքներով: Մարդ երբեք չպետք է կորցնի երազելու ունակությունը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին