▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Жить здорово»-ի հաղորդավարուհի Ելենա Մալիշևան մերկ սելֆիի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում

Ռուս հաղորդավարուհի Ելենա Մալիշևան սկանդալի կենտրոնում է հայտնվել «մերկ» սելֆիի պատճառով։ Հաղորդավարուհին արդեն մեկնաբանել է նման կադրերի՝ ցանցում հայտնվելու պատճառը։

Ելենան lenta.ru-ի հետ զրույցում հերքել է այդ լուսանկարի իսկությունը: «Այդ լուսանկարն ինձ հետ որևէ կապ չունի»,- ասել է նա։ Հաղորդավարուհին վստահեցրել է, որ դա Photoshop է։ Նա հավելել է, որ առաջին անգամ չէ իր հետ նման բան տեղի ունենում, ու ինքն անտարբեր է արդեն նման երևույթներին։

Շատերը զարմացել են, թե ինչ երիտասարդ ու թարմ տեսք ունի Մալիշևան։ Համացանցային օգտատերերը նույնպես նշում են, որ լուսանկարն ամենայն հավանականությամբ ֆոտոշոփի արդունք է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին