▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուրգեն Դաբաղյանը՝ նոր տեսահոլովակի և Ստամբուլում կայանալիք մենահամերգի մասին

Life.panorama.am-ը զրուցել է երգիչ Գուրգեն Դաբաղյանի հետ, ով օրերս հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր՝ «Ոնց կսիրեի» տեսահոլովակը: Կայքի հետ զրույցում երգիչը պատմել է ոչ միայն նոր աշխատանքի մանրամասների, այլեւ այժմ Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող շրջագայությունների եւ Ստամբուլում կայանալիք մենահամերգի մասին:

««Ոնց կսիրեի» երգի երաժշտության հեղինակը Ռազմիկ Ամյանն է՝ իմ լավ ընկերը, իսկ բառերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Տեսահոլովակն էլ վստահեցի ռեժիսոր Վահե Հարությունյանին, ում հետ առաջին անգամն էի համագործակցում: Հուսամ՝ մեր բոլորիս համատեղ աշխատանքը հասցրել է դուր գալ շատերին»,- նշել է երգիչը:

Գուրգենի նոր երգը իրեն հատուկ ոճում է, թեեւ երգիչը ժամանակ առ ժամանակ նոր ոճերում եւս իրեն փորձում է, բայց նաեւ խոստովանում.

 «Հենց իմ հարազատ ժանրի համար են մարդիկ ինձ սիրում ու ճանաչում»:

Գուրգեն Դաբաղյանը տարվա մեծ մասը Հայաստանում չի լինում, քանի որ արտերկրից հրավերները շատ են: Այս պահին էլ նա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:

«Այնպես է ստացվել, որ երկրից շատ եմ բացակայում: Սա է նաեւ պատճառը, որ երբեմն-երբեմն տեսահոլովակների ու նոր երգերի առումով դադարներ եմ վերցնում: Հիմա Ռուսաստանում համերգների եմ մասնակցում, այստեղ շուրջ մեկ ամիս կլինեմ ու անդադար կներկայանամ մեր ռուսաստանաբնակ հանդիսատեսին: Միաժամանակ, տեսահոլովակս է փաստում, որ աշխատում եմ նաեւ համատեղել թե բեմական, թե էկրանային գործունեությունս, փորձում եմ թույլ չտալ, որ մեկը մյուսին խանգարի: Իմ այսպիսի գործելաոճով փորձում եմ նաեւ հայաստանաբնակ հանդիսատեսին նորություններ ներկայացնել, քանի որ մեզ մոտ համերգներ քիչ են կազմակերպվում, իսկ տեսահոլովակներն ու նոր երգերը գոնե կլրացնեն սակավաթիվ համաերգների բացը»,- հստակեցրել է երգիչը:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին