▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ամուսնու փոխարեն ես ապրում եմ ուրիշ տղամարդու հետ. Լիլիթ Հարոյան

Դիտեք նաև՝

Blognews.am-ը հարցազրույց ունի «Չեյնջ» սիթքոմի երկրորդ եթերաշրջան  դերասանուհի Լիլիթ Հարոյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև. 

«Իմ ամուսնու փոխարեն ես ապրում եմ ուրիշ տղամարդու հետ, բայց չգիտեմ, որ նա իմ ամուսինը չէ. ահա այսպիսի բարդ իրավիճակում է հայտնվել իմ հերոսուհին սիթքոմի երկրորդ եթերաշրջանում», - պատմում է Լիլիթն ու հավելում, որ այս պահին էլ շարունակվում են նկարահանումները, ու թե ինչ կլինի իր կերպարի հետ, գիտեն միայն սցենարիստները:

Լիլիթի հետ զրուցեցինք նաև ֆիլմից դուրս զբաղվածության մասին: Դերասանուհին, պարզվում է, մասնագիտությամբ հոգեբան է և ունի հոգեբանական սեփական կենտրոնը, որտեղ ինքը որպես հոգեբան շփվում է այցելուների հետ ու մասնագիտական խորհրդատվություն անցկացնում. «Ավարտել եմ ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետը, մագիստրոսի աստիճան ունեմ ու իմ մասնագիտական աշխատանքը ևս շատ եմ սիրում»:

Բացի սիթքոմից՝ մոտ ապագայում դերասանուհին խոստանում է իր հեռուստադիտողին ներկայանալ նոր ձևաչափում ևս. «Հաղորդում վարելու առաջարկ եմ ստացել, որին մեծ հաճույքով համաձայնել եմ: Այնպես որ, շուտով նաև հաղորդավարուհու կարգավիճակում կներկայանամ հեռուստադիտողին: Իսկ թե ինչ հաղորդում է դա և որ ալիքով է լինելու, առայժմ ասել չեմ կարող»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին