▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խոստումը» ֆիլմը ոչ թե կինոքննադատի, այլ շարքային կինոսերի աչքերով

 

BlogNews.am-ը գրում է.

Շուրջ երկու տարի քննարկվող ու մինչև էկրան բարձրանալն արդեն իսկ աղմուկ հանած հոլիվուդյան «Խոստումը» վերջապես Հայաստանում է: Քըրք Քըրքորյանի Survival Pictures ընկերության և օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: 

Թե որքանով է ֆիլմը կինեմատոգրաֆի տեսանկյունից ճիշտ ու սցենարային և ռեժիսուրական առումով գրագետ և պրոֆեսիոնալ, թողնենք մասնագետներին: Այսօր կփորձենք վերլուծել ֆիլմը շարքային կինոսերի աչքերով, ում համար լավ կինո դիտելը ոչ թե մասնագիտական պրոցես է, այլ ժամանց:

Ամենասկզբում ասեմ՝ եթե Դուք ևս մի քանի անգամ դիտել եք ու գրեթե անգիր հիշում եք Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկը», ապա «Խոստումը» դիտելու ընթացքում սկզբից մինչև վերջ դեժավյուի զգացողությունը չի լքի Ձեզ: Խոսքը ոչ միայն գրեթե կրկնվող տեսարանների, այլ նաև սյուժեի ու սցենարական լուծումների մասին է: Ֆիլմի առավելապես սկզբի տեսարանները դիտելիս տպավորություն է, որ իրադարձությունները տեղի են ունենում ոչ թե բռնատիրական ու մահմեդական Օսմանյան կայսրությունում, այլ եվրոպական քաղաքակիրթ մի միջավայրում, որտեղ հայերը երջանիկ են ու հարուստ և թուրքերի հետ ապրում են հաշտ ու մերված: Այնինչ այն ժամանակահատվածը, որը նկարագրված է ֆիլմում, հայ-թուրքական ակնհայտ բախումների ու ֆիդայական պայքարի ժամանակաշրջանն էր:

Ֆիլմում հայ ընտանիքը ներկայացված է ավանդական ու ազնվատոհմ, որտեղ մայրը հարգված է, կինը՝ գնահատված, երեխաները՝ սիրված: Սիրային եռանկյունու վրա կառուցված սցենարի հիմքում հարաբերություններ են, որտեղ առավելապես գերիշխում է զիջողականությունն ու հանդուրժողականությունն, ու ակամայից սկսում ես կասկածել՝ արդյո՞ք այս երեքի միջև սիրային պայքա՞ր է, թե՞ ընկերություն: Հասկանալի է, որ ֆիլմի ուղերձն ու ասելիքն այլ է, որ հիմնական թեմայից շեղվելու ժամանակ ու նպատակ չկա, սակայն այստեղ արդեն կերպարների ընկալման խնդիր է առաջանում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին